18:45 27.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում կազմակերպել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Համաժողովից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը. ԻԿՈՄՕՍ-Հայաստան կոմիտեի ղեկավար Գագիկ Գյուրջյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է համաժողովի անցկացման կարևորության մասին՝ նշելով, որ այն իր ձևաչափով առկա աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների համատեքստում աննախադեպ է:
«Համաժողովին մասնակցելու են հուշարձանների պահպանության տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության բոլոր պատասխանատու օղակների ներկայացուցիչները: Կարծում եմ, որ այս համաժողովը կդառնա ամենամյա հարթակ, որտեղ մասնագետները, հարակից ոլորտների պատասխանատուները հնարավորություն կունենան մեկտեղելու բոլոր խնդիրները, ձևակերպելու և քննարկելու հնարավոր ռազմավարական քայլերն ու առաջնահերթությունները՝ ուղղված հուշարձանների պահպանությանը»,- ընդգծել է Արա Խզմալյանը:
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նույնպես կարևորել է Արցախի պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասների հիմնախնդրին ուղղված համաժողովի կազմակերպումը և թվային տվյալներով անդրադարձել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու կեղծարարության ինստիտուցիոնալ քաղաքականությանը:
«Շուրջ 2000 պատմամշակութային և պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնց թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 536 խաչքար և 4 մատուռ մնացել են թշնամու կողմից օկուպացված տարածքներում: Բացառությամբ Տիգրանակերտի և Քաշաթաղի թանգարանների և մասամբ Շուշիի գորգերի թանգարանի պատմամշակութային արժեքների՝ դժբախտաբար մնացածը հայտնվել են թշնամու վերահսկողության տակ»,- ցավով նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով պատերազմի ավարտից հետո նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում կազմված՝ օկուպացված տարածքներում մնացած պատմամշակութային ժառանգության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:
ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանն ասել է, որ եռակողմ հայտարարությունից հետո մշակութային ժառանգության պահպանության հարցը դարձել է օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը հսկայական ռեսուրս է ներդրել նաև տեղեկատվական, քարոզչական ոլորտում:
«Մեր խնդիրն է ոչ միայն հակազդել այդ քարոզին, այլև ներկայացնել մեր մշակութային ժառանգությունն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակել ենք գործողությունների ծրագիր, հստակեցրել խնդիրները, ռազմավարական նպատակները: Սա մեկանգամյա գործողություն չէ, սա պետք է երկարաժամկետ ռազմավարական խնդիր դառնա»,- փաստել է ԱԳՆ ներկայացուցիչը:
ԻԿՕՄՕՍ-Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանն էլ ընդգծել է, որ «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովի արդյունքները կարող են էական լինել: Նա առաջարկել է, ՅՈՒՆԵՍԿՕ-ից բացի, գործուն աշխատել նաև այլ միջազգային կառույցների հետ, որոնց անդամագրված են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ուշադրություն դարձնել այն կոնվենցիաներին, որոնք ընդունել են երկու երկրները: Ըստ Գյուրջյանի՝ խնդրի հանրայնացման գործում մեծ դերակատարություն կարող են ունենալ նաև արտասահմանում ապրող հայագետները, և նրանց ռեսուրսն արժե օգտագործել:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...