18:30 28.04.2021
«Yerervan EXPO» ցուցասրահում այսօր բացվել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ամենամյա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա շրջել է կրթական հաստատությունների և կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացել նրանց առաջարկած նորամուծություններին և առաջիկա ծրագրերին: Փոխնախարարը նշել է, որ նմանօրինակ ցուցահանդեսները կարևոր են այդ հաստատությունների առկա հնարավորությունները ներկայացնելու և համագործակցության ուղիներ նախանշելու տեսանկյունից:
«Աշակերտների և ուսանողների մեծ մասը դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, և այսպիսի ցուցահանդեսները նրանց կօգնեն հասկանալ, թե Հայաստանում որակյալ կրթություն ստանալու և ուսումը շարունակելու ինչ հնարավորություններ կան բակալավրիական, մագիստրոսական և ասպիրանտական աստիճաններում: Գիտության և նորարարության զարգացման համար անհրաժեշտ է, որ նախ և առաջ մարդիկ ցանկություն ունենան զբաղվելու գիտությամբ ու դրա արդյունքը կիրառելու և իրենց ստացած գիտելիքները երկրին ծառայեցնելու հնարավորություն ստանան»,- նշել է փոխնախարարը՝ շեշտելով, որ չնայած համավարակին՝ նախորդ տարիների համեմատ տաղավարներում որոշակի առաջընթաց կա: Կարեն Թռչունյանը մասնավորապես ընդգծել է բազմաթիվ տաղավարներում ներկայացված հետաքրքիր մոտեցումները և լուծումները՝ հույս հայտնելով, որ դրանք կկիրառվեն՝ ի շահ Հայաստանի զարգացման:
«Իհարկե, դեռևս շատ անելիքներ կան, սակայն այսպիսի ցուցահանդեսների միջոցով պետք է փորձենք մեր հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել դեպի կրթությունը, գիտությունը և կարիերայի աճին»,- փաստել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ն ցուցահանդեսի ընթացքում հանդես կգա երեք օր. «Առաջին օրը նվիրել ենք բնագիտական թևին. աշակերտները կարող են ծանոթանալ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների ուսանողների կատարած հետաքրքիր փորձերին: Վաղը տեղի կունենա հասարակագիտական բլոկի ցուցադրությունը, իսկ երրորդ օրը նվիրել ենք բուհի միջազգային գործունեությանը, որպեսզի ապագա դիմորդները կողմնորոշվեն իրենց մասնագիտության ընտրության հարցում և տեղեկանան՝ ինչպես կարող են սովորել արտերկրում»:
«Ցուցահանդեսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնում է իր բակալավրիական, ինչպես նաև մագիստրոսական նոր ծրագրերը, որոնք անցած տարվանից համատեղ իրականացնում ենք գործատուների հետ: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել մագիստրոսների շրջանում»,- նշել է համալսարանի Շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ այցելուներին ներկայացնելով ընդունելության գործընթացը և բուհի մրցակցային հնարավորությունները:
Երեք օրերի ընթացքում դպրոցականներն ու դիմորդները կարող են ամբողջական տեղեկատվություն ստանալ Հայաստանի կրթական համակարգի մասին, ծանոթանալ հանրակրթական, նախնական, միջին և բարձրագույն ուսհաստատությունների առաջարկած ծառայություններին ու աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտություններին:
Ցուցահանդեսի անցկացումը կնպաստի նաև կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների ձևավորմանը, աշխատանք փնտրողների և գործատուների միջև կապի ստեղծմանը, ինչպես նաև պետական, մասնավոր ու հասարակական կազմակերպությունների նոր կրթական ծրագրերի ներկայացմանը:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց է ապրիլի 29-30-ը:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...