20:58 29.04.2021
Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի ցանքատարածքները կկրճատվեն։Ըստ գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների,պատճառը նախորդ տարվա ստացված բերքի իրացման դժվարություններն են: Ներքին սպառման համար պահեստավորած կարտոֆիլը շատ է,իսկ արտահանման սակագինը շատ է նվազել ինքնարժեքից: Նախորդ տարվա 25 հեկտարի փոխարեն գյուղատնտես Անդրանիկ Իկիլիկյանը այս տարի պատրաստվում է 15 հեկտարի վրա կարտոֆիլ ցանել։
«Քչացրել եմ ցանքատարածքները, թանկացել է սերմացուն, եվրոյի ինքնարժեքը, պարարտանյութերը, թունաքիմիկատները, ամեն ինչ թանկացել է, նաև կմտածեմ, որ իրացման համար շուկայում հնարավոր է դժվարություններ լինեն»,- ասում է գյուղատնտեսը։
Նախորդ տարվա ստացած բերքը դեռ ամբողջությամբ չեն հասցրել իրացնել:Պահեստում մի մասը արդեն սկսել է ծլել: Հիմա մաքրում են, առանձնացնում, որոշ մասը ցանելու, մնացածը՝ 350 տոննան, պահեստում կպահեն,մինչև գնորդ հայտնվի։Հողագործները կարտոֆիլը աշնանը վաճառել են ինքնարժեքից ցածր գնով, ինչի պատճառով ունեցել են ֆինանսական կորուստներ:
«Մեծածախ գները 110-120 դրամ է եղել, ստիպված վաճառեցին, որովհետև նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ հանեցին գարուն, գները ավելի ընկավ, պահեցին, հետո թափեցին»,-նշում է Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։
Կարտոֆիլի ինքնարժեքի գնագոյացման վրա այս տարի բացասական ազդեցություն է ունեցել նաև եվրոյի և դոլարի փոխարժեքի բարձրացումը:Բարձրորակ սերմացու ներկրողներն ու տեղում սերմարտադրությամբ զբաղվող տնտեսվարողները նախկին 520 դրամի փոխարեն, մեկ կիլոգրամ սերմացուի համար վճարել են 630 դրամ, թանկացել է նաև մեկ պարկ պարարտանյութի արժեքը:
Համավարակի պատճառով, փակ սահմաններով պայմանավորված, արտագնա աշխատանքի չմեկնած գյուղացիները ստիպված էին անցած տարի ընդլայնել ցանքատարածքները և զբաղվել հողագործությամբ։ Արտագնա աշխատանքով զբաղվողներն վաղուց գնացել են, կարտոֆիլի ցանքատարածքներում արդեն հացահատիկային մշակաբույսերի ցանք են կատարել։
Շիրակի մարզում, կարտոֆիլագործության առաջատար Ազատան գյուղում, նախորդ տարվա 750 հեկտարի փոխարեն ցանք կկատարվի մոտ 500 հեկտար տարածքում: Կարտոֆիլի ներքին պահանջարկն,ըստ կանխատեսումների, էական փոփոխության չի ենթարկվի, իսկ եթե արտաքին շուկան աշխուժանա, գյուղատնտեսները, վստահեցնում են՝ արտահանման ծավալները կբավարարեն։
Այս օրերին հողագործներից կարտոֆիլի սերմացուի հիմնական գնորդները Կրասնոդարի երկրամասից են, բարձրորակ տնկանյութի արտահանում են կատարում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...