«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին

15:25 29.04.2021

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ը կանցկացնի «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար: Փառատոնի համերգային երեկոներին հանդես են գալիս մենակատարներ Հայաստանից և արտասահմանից՝ ընդգրկելով իրենց երկացանկում հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին:

2021 թվականը հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար․ 2021 թվականին լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակները, Ջոն Տեր-Թադևոսյանի 95-ամյակը, մեր ժամանակակիցներից Միխայիլ Կոկժաևի 75-ամյակը, Երվանդ Երկանյանի 70-ամյակը և այլն։ Այս տարվա փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով նրանց՝ երկար տարիներ չհնչած ստեղծագործությունները, որոնք թվայնացման և կրկին ներկայացման կարիք ունեն։ Կներկայացվեն նաև մեր օրերում գրված մի շարք մեծակտավ ստեղծագործություններ, որոնք հնչելու են առաջին անգամ։

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը ներառում է 3 համերգային երեկո. ծրագրում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Հայկ Բոյաջյանի, Երվանդ Երկանյանի, Միխայիլ Կոկժաևի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները։

Փառատոնի շրջանակում՝ համերգներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։

Երկար տարիների պատմություն ունեցող հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանությանն ուղղված այս ծրագրի կազմակերպիչը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցած տասը տարիների ընթացքում անցկացրել է հետևյալ համերգաշարերը՝ «Սարյան-ֆեստ» (2010 թ.), «Բաբաջանյան-ֆեստ» (2011 թ.), «Չուխաջյան-ֆեստ» (2012 թ.), «Ռոմանոս Մելիքյան-ֆեստ» (2013 թ.), «Տերտերյան-ֆեստ» (2014 թ., 2019 թ․)‚ «Էդգար Հովհաննիսյան-ֆեստ» (2015 թ.), «Միրզոյան-ֆեստ» (2016 թ.), «Հարո Ստեփանյան-ֆեստ» (2017 թ.), «Գրիգոր Եղիազարյան-ֆեստ» (2018 թ.), «Ալեքսանդր Հարությունյան-ֆեստ» (2020 թ․):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400  թեքահարթակ

23:59 22.07.2025

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

23:56 22.07.2025

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

Հուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

23:53 22.07.2025

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

23:51 22.07.2025

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

23:49 22.07.2025

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...

Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը

23:46 22.07.2025

Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...

BACK_TO_TOP