Վահան Քերոբյանը կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների հետ քննարկել է մատակարարումների դիմաց վճարման հստակ ժամկետներ սահմանելու հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Վահան Քերոբյանը կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների հետ քննարկել է մատակարարումների դիմաց վճարման հստակ ժամկետներ սահմանելու հարցերը

19:47 30.04.2021

Ապրիլի 30-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպում-քննարկում էր կազմակերպել կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել ոլորտի խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը նշել է, որ պատրաստ է արտադրողներին օժանդակություն ցուցաբերել ոլորտի խնդիրների լուծման հարցում: «Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որը կնպաստի ոլորտի զարգացմանը։ Հարկավոր է գտնել կաթնամթերքի վերամշակումը մոդեռնիզացնելու, նոր ծրագրեր իրականացնելու ճանապարհներ, իսկ պետությունը կաջակցի դրանց իրականացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝ խոսելով հարկային բարեփոխումների, մասնավորապես բարձր ԱԱՀ-ի մասին, որն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա։ Թվարկված խնդիրների շարքում հանդիպման մասնակիցներն առանձնացրել են նաև ֆինանսների անհասանելիության և որակյալ կաթ մթերելու հարցը։ Քննարկում է ծավալվել բարձրացված հարցերի հնարավոր լուծումների շուրջ։

Անդրադառնալով հարկման խնդիրներին` Վահան Քերոբյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում ընդհանուր հարկային քաղաքականությունը փոխելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ առաջարկվում է բոլոր ոլորտներում շրջանառության հարկի վերացում և, ընդհանուր հարկման դաշտ անցնելու հետ մեկտեղ, հարկային ընդհանուր համակարգում ԱԱՀ տարբերակված հարկային դրույքների կիրառում։

Քննարկվել են նաև մթերումների, բանկերի կողմից վարկերի տրամադրման, արտահանումների կազմակերպման, իրացման շուկաների ընդլայնման, տեղական և միջազգային խոշոր ցանցերի հետ աշխատանքի, ապրանքների փաթեթավորման և ներդրումների ներգրավման հետ կապված հարցեր։

Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել մատակարարումների դիմաց վճարման հստակ ժամկետներ սահմանելու և մատակարարների հետ համագործակցության ընթացակարգերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին արտադրողերը նշել են, որ, թեև պատերազմի և համավարակի բացասական ազդեցությունն իրենց գործունեության վրա զգալի է եղել և կան շատ ոլորտին առնչվող խնդիրներ, այդուհանդերձ պետք է մտածել դրանց լուծման ուղղությամբ և շարունակել աշխատել՝ հաջողությունների հասնելու և երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP