10:17 02.05.2021
Մայիսի 1-ին, ժամը 19։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել «Բնա» կոչվող հանդամասի դաշտամիջյան ավտոճանապարհից և մոտ 350 մ գլորվել ձորը․ ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1958 թ․) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ձորից։
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից պատգարակով բարձրացրել (մոտ 150 մ) և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել երեք տուժածի, ովքեր մյուս երկու տուժածների հետ հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածներ Լ․ Ղ․-ի (ծնված 1979 թ․), Մ․ Մ․ի (ծնված 1957 թ․) և Վ․ Մ․-ի (ծնված 1979 թ․) առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Հ․-ի (ծնված 1963 թ․) և Վ․ Ղ․-ինը (ծնված 1961թ․)՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև դին բարձրացրել ձորից (մոտ 150 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
12:32 24.07.2025
Հրդեհ Մարալիկ քաղաքում12:20 24.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
11:55 24.07.2025
Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […] ...
11:48 24.07.2025
Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից էԱռաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական […] ...
11:38 24.07.2025
Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:30 24.07.2025
Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնությունՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բնեյ Սախնին», հատնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Միրանյանը նոր թիմին միացել է անվճար: Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել […] ...