18:26 06.07.2018
Աժ-ում այսօր ևս շարունակվել են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց կուսակցության առաջարկած մոդելը, որը նախատեսում է վերացնել բաց ցուցակները և ընտրական գործընթացը կազմակերպել փակ համամասնական ընտրական համակարգի միջոցով: Պատգամավորի կարծիքով՝ այսկերպ ընտրությունները չեն անձնավորվի:
Իսկ մարզերի թեկնածուներին առաջարկվեց, որ տվյալ կուսակցությունը յուրաքանչյուր մարզից մեկական թեկնածու ընտրի համապետական ընտրական ցուցակով: Եթե տվյալ պատգամավորը մանդատից հրաժարվի, ապա համապետական ընտրական ցուցակով հաջորդը կլինի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, որ եթե մարզերից առաջադրված բոլոր պատգամավորները հրաժարվում են, ապա այդ ուժը խորհրդարանում չի լինում:
«Համապետական ընտրական ցուցակները կազմվելու են ըստ մարզերի բնակչության մեծամասնության, իսկ մարզերի ցուցակներում պատգամավորների հերթը ներքին կուսակցական ռեյտինգային սկզբունքով կկազմվի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Իր հերթին, Հանրապետական կուսակցության պատգամավոր Վիգեն Սարգսյանը թերահավատորեն վերաբերվեց այս մոդելին, քանի որ պնդում է, որ այսպիսով փոքր մարզերը մնում են ստվերում, և որպեսզի բոլոր մարզերը ներգրավված լինեն, պիտի տվյալ ուժը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանա, որ փոքր մարզը հույս ունենա ներկայացված լինել գոնե 1 հոգու տեսքով:
ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը պնդեց, որ այս դեպքում չափորոշիչը չպիտի լինի միայն բնակչության թիվը, քվոտավորման չափանիշները պետք է լավ քննարկվեն, որ քաղաքական ուժերին արհեստական պարտադրանքի մեջ չմտցնեն:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ բաց ցանկերի ձևը փորձված է, փակը՝ արհեստական: Պատգամավորի խոսքերով՝ բաց ցանկերի դեպքում ժողովուրդն է որոշել մարզերից կամ Երևանից ով ու ինչ քանակով ներգրավված կլինի, իսկ փակի դեպքում պատգամավորներն են որոշելու, թե ինչպես ներկայանան մարզերը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների ասած տվյալների համաձայն՝ նախորդ ընտրություններին օգնել են տեսողության խնդիր ունեցող 79500 մարդու, մինչդեռ 15000-ը դրա կարիքը ուներ, պատգամավորները որոշեցին այս հարցը հետագայում ավելի մանրամասն քննարկել և փաստական տվյալներով խոսել:
«Բարգավաճ Հայաստան»-ի կողմից առաջարկվեց նաև զիվորական քվեարկության ժամանակ արգելել վերադաս սպայի ներկայությունը, քանի որ դա զինվորի վրա հոգեբանորեն ազդում է:
ՀՀԿ պատգամավոր Վիգեն Սարգսյանը այս առաջարկը անվանեց «կյանքի հետ աղերս չունեցող», քանի որ վստահ է, որ սպան քվեախցիկի մոտ չի հետևում զինվորի քվեարկությանը, պատգամավորը վստահ է, որ այս առաջարկը բարդացնում է գործընթացը:
Այս ամենին ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները սկսեցին օրինակներ բերել, թե ինչպես են վերադասները ճնշել զինվորներին նախորդ ընտրությունների ժամանակ:
Պատգամավորների կողմից որոշվեց հետագա քննարկումների ընթացքում գտնել մի ընդհանուր ձևակերպում, որի դեպքում խնդիրը կլինի ոչ թե վերադաս սպայի, այլ ցանկացած մարդու՝ ընտրական գործընթացներին չխառնվելու մասին: Քննարկվեցին նաև ընտրությունների արդյունքների ստուգման մեխանիզմները:
15:16 27.07.2025
Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինըՀուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...
15:03 27.07.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ըՀանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...
14:48 27.07.2025
Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարիԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...
14:38 27.07.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի […] ...
14:21 27.07.2025
Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...
14:06 27.07.2025
Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի ենՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...