Մեր գլխավոր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Մեր գլխավոր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա. վարչապետ

19:10 29.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում սահմանվել են նախագծման թույլտվության մեջ շենքերի և շինություննների ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների, գունային լուծումների և օգտագործվող շինարարական նյութերի վերաբերյալ պահանջները, պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը:

Կարեն Կարապետյանը կարևորել է վերը նշված ուղղություններով իրականացված աշխատանքը և հանձնարարել կոմիտեին՝ բոլոր համայնքներում իրականացնել համապատասխան վերահսկողություն՝ շենքերի հետ կապված պահանաջները պահպանելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
Վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը: Այս առումով, կառավարության ղեկավարն ընդգծել է.

«Քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառելի և մատչելի, անհրաժեշտ է, որպեսզի դրանք մշակվեն Քաղաքաշինության պետական կոմիտեի «խաղի կանոններին» համապատասխան»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետ Կարապետյանին զեկուցվել է նաև այն աշխատանքների ընթացքը, որոնք կնպաստեն Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում մեր երկրի դիրքի բարելավմանը: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է հստակ ժամկետներ սահմանել քաղաքաշինական բոլոր բարեփոխումների իրականացման ուղղությամբ և դրանց ընթացքը պարբերաբար ներկայացնել կառավարություն: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ՀԲ վարկանիշում տեղ զբաղեցնելն է, այլ առաջին հերթին դա անհրաժեշտ է մեր երկիրն արտաքին ներդրումների համար գրավիչ դարձնելու առումով:

«Մեր գլխավոր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա»,- ընդգծել է վարչապետը:

Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամի հաշվին լուծվել է մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր: Ըստ պատասխանատուների, ընդհանուր առմամբ, աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրը կատարված է 90%-ով. 2008-2017թթ. մոտ 65 մլրդ դրամի հաշվին արդեն իսկ լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Ընդ որում, ամբողջությամբ լուծված է քաղաքային բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիր: Մնացած 10%-ի կամ աղետի գոտու գյուղական բնակավայրերի 542 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ:

Նշվել է, որ հանրապետությունում առկա է պետական և համայնքային սեփականության կիսակառույց 209 շենք-շինություն, որոնցից 147-ը հնարավոր է ավարտին հասցնել, իսկ մնացած ենթակա են քանդման: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նշված 147-ի հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հաշվի առնելով տարբեր ընտանիքների բնակարանային խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ մասնավոր հատվածին ներգրավելու հնարավորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP