ՄԻՊ-ն ԱԺ-ում անդրադարձել է մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին՝ պայմանավորված 2020թ-ին արտակարգ և ռազմական դրությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

ՄԻՊ-ն ԱԺ-ում անդրադարձել է մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին՝ պայմանավորված 2020թ-ին արտակարգ և ռազմական դրությամբ

10:51 06.05.2021

ԱԺ-ն այսօր քննարկում է «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Արման Թաթոյանն ԱԺ-ում ներկայացրել է մի շարք ոլորտներում տիրող իրավիճակն ու այս ուղղություններով կատարված քայլերը, զեկույցի սկզբում խոսել է դիմումների թվի աճի մասին, ապա անդրադարձել սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրներին, խոսել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում առաջ եկած խնդիրների մասին:

«2020թ-ին քիչ չեն եղել ահազանգերը նոր կորոնավիրուսային վարակով պացիենտներից՝ հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ»,-ասել է Թաթոյանը:

Նա անդրադարձել է 2020թ-ին թե՛ արտակարգ, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին ու առաջ եկած խնդիրներին:

«Դրանք չեն նշանակում կառավարության բացարձակ հայեցողություն մարդու նկատմամբ»,-հայտարարել է Թաթոյանը:

Արտակարգ դրության ժամանակ հիմնարար հարցերից մեկը կապված է եղել մեկուսացման ու ինքնամեկուսացման հետ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յանիկ Սիների  պատմական ցուցանիշը

12:42 16.08.2025

Յանիկ Սիների պատմական ցուցանիշը

Յանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...

Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասին

12:28 16.08.2025

Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...

Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ Պուտին

12:20 16.08.2025

Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

12:07 16.08.2025

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...

SHANTNEWS

12:00 16.08.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» մարզիչը  վնասվածք է ստացել մարզման ժամանակ

11:55 16.08.2025

«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...

BACK_TO_TOP