Հայաստանից պատվիրակություն է մեկնել Լարսի անցակետ՝ տեղում պարզելու իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

Հայաստանից պատվիրակություն է մեկնել Լարսի անցակետ՝ տեղում պարզելու իրավիճակը

17:53 06.07.2018

Հայաստանի տրանպորտի, կապի և ՏՏ նախարարության ներկայացուցիչները մեկնել են Վրաստան՝ պարզելու Լարսի անցակետում առկա իրավիճակը, հերթի մեջ մնացած բեռնատար մեքենաների քանակն ու այն խնդիրները, որ հանգեցրել են այդ հերթի գոյացությանը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՏԿՏՏ նախարարությունից։

Այս պահին անցակետում մինչև 150 հայկական մեքենայի կուտակում կա։ Այս թիվը հստակ չէ, քանի որ ճշտվում է վրացական իշխանություններից, իսկ ավելի հստակ տվյալներ հայտնի կլինեն նախարարության ներկայացուցիչների ժամանումից հետո։

Իսկ հերթի առաջացման պատճառը, ըստ SHANTNEWS.am-ի զրուցակցի՝ Լարսի անցակետի ցածր թողունակությունն է. այն նախատեսված է օրական 4 հազար մարդու անցման համար, սակայն այս օրերին՝ զբոսաշրջային ժամանակահատվածում, այդ անցակետով անցնում է 10 հազար մարդ, նախատեսված է 70-80 բեռնատարի անցում, անցնում է մինչև 200 բեռնատար։

ՏԿՏՏՆ ներկայացուցչից նաև հետաքրքրվեցինք տարածված տեսանյութի մասին, որում հայ վարորդները բողոքում են, որ իրենց չեն թողնում անցնել անցակետը՝ մեկնաբանելով, որ Հայաստանի իշխանություններն են պատճառը։ Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ Ռուսաստանի և Վրաստանի իրենց գործընկերների հետ կապ են պահում, ու գործընկերները նման խնդիր մինչև հիմա չեն ներկայացրել իրենց։

Նախարարությունից նաև մեկնաբանեցին, որ եթե հերթը խախտելու, հայկական բեռնատարների անցումը հետաձգելու մասին պնդումները ճիշտ են, ապա հավանաբար դրանք կապված են այլ խնդրի հետ։

Ստորև ներկայացնում ենք հայ վարորդների տարածած տեսանյութը:

https://www.facebook.com/100004465756283/videos/1048117738680408/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

10:20 05.08.2025

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

10:11 05.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

10:00 05.08.2025

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի (ՄԱԿ) ցամաքով շրջափակված զարգացող երկրների երրորդ համաժողովը։ Կազմակերպիչների խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Համաժողովը կսկսվի լիագումար նիստով, որի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան համաժողովում: Նախատեսվում է, որ այն կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

09:59 05.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» […] ...

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

09:55 05.08.2025

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

Իրանը խնդրել է «Թալիբան»-ին տրամադրել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցած աֆղանցիների ցուցակը, որը արտահոսել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոչ միտումնավոր արտահոսքի արդյունքում վտանգվել են մոտ 25 հազար աֆղանցիների անձնական տվյալները, որոնք սերտորեն համագործակցել են Լոնդոնի հետ մինչև 2021 թվականի օգոստոսին […] ...

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

BACK_TO_TOP