00:48 12.05.2021
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ուժեղացնել հարվածները Գազայի հատվածին մինչև պաղեստինցի արմատականների թունելների լիակատար ոչնչացումը: Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է հրեական պետության գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավին։
«Մենք պատրաստ ենք ընդլայնել ռազմական արշավը այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է։ Մենք կշարունակենք հարվածներ հասցնել և ոչ մի թունել չենք թողնի (որոնք պաղեստինցի արմատականներն օգտագործում են Իսրայելի վրա գրոհելու համար)»,- ասել է նա:
Գլխավոր շտաբի պետը նշել է, որ բանակը «ավելի քան 500 թիրախ է խոցել Գազայում և ոչնչացրել տասնյակ արմատականների»:[Շարժումը] ՀԱՄԱՍ-ը կվճարի այնպիսի բարձր գին, որը երբեք չի վճարել»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է գնդակոծել զինապահեստները, որոնք տեղակայված են Գազայի հատվածում` քաղաքացիական շինություններում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը 13 հարկանի շենք են ոչնչացրել։
Վերջին տարիներին Գազայի հատվածի սահմանին ամենախոշոր էսկալացիան սկսվել է մայիսի 10-ի երեկոյան։ Այդ ընթացքում ավելի քան 600 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը դրանցից 200-ն է որսացել։
Անցյալ գիշերվանից օդային տագնապի ազդանշանները չեն դադարում պաղեստինյան անկլավի հետ սահմանակից քաղաքներում և Աշկելոնում:
13:00-ից պաղեստինյան խմբավորումները սկսել են գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը, երեկոյան ազդանշանները հնչել են Թել-Ավիվում և արվարձաններում:
11:18 07.07.2025
Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՍյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...
11:07 07.07.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԵրևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...
10:55 07.07.2025
Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...
10:47 07.07.2025
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...