16:05 30.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԳՆ-ում այսօր հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ:
ԱԳՆ ղեկավար կազմի հետ նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը՝ երկու հիմնական շեշտադրմամբ. որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար: Սերժ Սարգսյանը նախընտրել է այս հանդիպման ժամանակ չանդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին, որոնց նախկինում անդրադարձել է, այլ խոսել այդ քաղաքականությունն առավել արդյունավետ կառավարելու և կազմակերպելու հարցերից:
«Արտաքին քաղաքականության արդյունավետ իրագործումը մեր երկրի համար ես համարում եմ նույնքան կենսական, որքան ներքին բարեփոխումները: Ավելին՝ մեր ներքին բարեփոխումների հաջող իրականացումը սերտորեն կապված է արտաքին քաղաքականության հետ: Այն կարևոր է թե՛ բարեփոխումներին միջազգային աջակցության, թե՛ արտերկրում դրանք պատշաճ ներկայացնելու, թե՛ որոշ երկրների դրական փորձը ուսումնասիրելու, տեղայնացնելու և կիրառելու առումներով: Արտաքին քաղաքականությունն էական դերակատարում ունի մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման, միջազգային հարաբերություններում մեր շահերի պաշտպանության, երկարաժամկետ զարգացման և, իհարկե, արտասահմանում մեր քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության հարցերում:
Մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումն ուղղակի օրվա հրամայական է: Այն պայմանավորված է ինչպես մեզ բաժին հասած ավանդական մարտահրավերներով ու սպառնալիքներով, այնպես էլ մեր տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններով: Ընդ որում, փոփոխությունները բերում են ոչ միայն մարտահրավերներին, այլև որոշ դեպքերում ստեղծում են նաև նոր հնարավորություններ։ Եվ դիվանագիտության խնդիրն է ժա-մանակին կանխատեսել ու հասկանալ դրանց բնույթը, կարողանալ դրանք հնարավո-րինս արդյունավետորեն ծառայեցնել մեր երկրի շահերին:
Ակնհայտ է, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում ավելանում են հակամարտությունների ու տարատեսակ ճգնաժամերի քանակը, հակասությունները անվտանգության ոլորտի տարբեր կազմակերպությունների միջև, կրոնական և էթնիկ անհանդուրժողականության միտումները»:
Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է նաև արտաքին քաղաքականության բնագավառում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումը, համապատասխան քաղաքականության մշակումը:
«Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում։
Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ։ Ակնկալում եմ, որ արտգործնախարարությունն ունենալու է շոշափելի դերակատարում այս փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում։
Կարծում եմ՝ արտաքին գործերի նախարարությունը կուտակել է անհրաժեշտ գիտելիք-ներ, փորձ և ամենակարևորը՝ գործիքակազմ ներկայացնելու իսկապես բովանդակային և սկզբունքային առաջարկություններ։ Բայց դուք դիվանագետներ եք և շատ հստակ պատկերացնում եք, որ այդպիսի հիմնարար և երկարաժամկետ փաստաթուղթ ունենալու համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ և հատկապես այդպիսի փաստաթղթի ստեղծման ժամանակ անհրաժեշտություն է հստակությունը»:
Նախագահ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ արտգործնախարարության որոշ թերացումների վերաբերյալ՝ մատնանշելով այն աշխատանքները, որտեղ կարելի էր լավ և հետևողական աշխատանքի շնորհիվ ակնկալվող ավելի մեծ արդյունքների հասնել:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևորագույն տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
«Հարգելի՛ գործընկերներ,
Մենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության մեր բաժինը երբեք չենք փորձել դնել ուրիշի ուսերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում: Իհարկե, մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք:
Միաժամանակ, որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»:
Սերժ Սարգսյանը արտգործնախարարության ղեկավար կազմի ուշադրությունն է հրավիրել նաև ընթացիկ տարում տեղի ունենալիք իրադարձությունների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների և Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումի վրա: Այդ միջոցառման պատշաճ անցկացումը նախագահի կարծիքով պատասխանատուներից յուրաքանչյուրի պատվի խնդիրն է:
Հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը պատասխանել է ԱԳՆ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...