18:23 18.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։
Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և համագործակցության հնարավոր ուղիները։
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ իր դիվանագիտական առաքելության կատարման ընթացքում նպատակ ունի հիմք դնել երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության, ակտիվացնել մշակութային և սպորտային կապերը և իրականացնել փոխանակման ծրագրեր՝ երիտասարդների համար։ Ըստ դեսպանի՝ երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորումը կարող է նպաստել նոր ներդրումային նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը։
Անդրադառնալով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) շրջանակներում շարունակական համագործակցությանը՝ դեսպանը նշել է, որ JETRO-ի ղեկավարությունը ուսումնասիրել է հայկական կողմի առաջարկությունը՝ տեղափոխել Հայաստանի հետ աշխատանքները համակարգող Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության մասնաճյուղը Ստամբուլից մեկ ուրիշ երկիր։ Արդյունքում՝ ավարտին են մոտենում ստամբուլյան մասնաճյուղի՝ մոսկովյան մասնաճյուղ գործառույթների տեղափոխման ուսումնասիրությունները։ Հաշվի առնելով Մոսկվայում ճապոնական գործարարների՝ տարիներ շարունակ ԱՊՀ երկրների հետ գործունեության ծավալման փորձը, սա կարող է խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և Հայաստանում ներդրումների ներգրավման համար։
Հայաստանի տնտեսության զարգացման գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է համագործակցել նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ տեխնոլոգիական տրանսֆերի և մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ առաջատար տեխնոլոգիաների կիրառմանն ու գյուղատնտեսական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործընթացներում աջակցության տրամադրման ուղղությամբ։
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Հայաստանը զարգանալու շատ հնարավորություններ ունի և հայտնել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ աջակցելու Հայաստանին մարդկային ռեսուրսների զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ իրականացվող աշխատանքներում։
Հանդիպման ավարտին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...