17:06 30.01.2018
Ռուսաստանի հետ սահմանին, իսկ ավելի կոնկրետ՝ Ուկրաինայի Սումիի մարզում ձերբակալել են 22-ամյա մի կնոջ և 41-ամյա մի տղամարդու: Այս մասին հաղորդում է fakty.ua-ն: Կասկածներ կան, որ նրանք հենց այն մարդիկ են, ովքեր փրկագնի դիմաց առևանգել էին հայ գործարար Սերգեյ Մանուկյանի («Շինանյութի Սերգեյ») որդուն և ազգականին: Այդ մասին կայքին հաղորդել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն:
«Երկու եղբայրներին՝ Հայաստանի քաղաքացիներին, առևանգել էին Ուկրաինայի մայրաքաղաքի խիտ բնակեցված թաղամասում՝ անցորդների աչքի առաջ, և 70 օր շարունակ պահում էին Սոֆիևսկայա Բորշչագովկայում գտնվող տանը»,- նշել է նա: Նրա խոսքով՝ պատանդներին ազատ արձակելու համար առևանգողները գործարարից փրկագին են պահանջել՝ 5 միլիոն դոլար, այն էլ՝ բիթքոինով:
Տղաներից մեկին հաջողվել է ազատվել շղթաներից, որոնցով նրանք կապված են եղել: Նա կոտրել է պատուհանը և ցատկել ներքև: Դրա պատճառով վիրավորվել է: Այնուամենայնիվ, պատանդը կարողացել է փախչել և ոստիկանություն կանչել: Իսկ երկու առևանգողներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին մեկնել Ռուսաստանի տարածք: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը:
Հայտնի է, որ կասկածյալները չեն ընդունել իրենց մեղքը, սակայն նրանց մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնցում տեղեկություններ են եղել այլ ազդեցիկ և հարուստ մարդկանց մասին: Ենթադրվում է, որ հնարավոր է՝ նրանք պատրաստվում էին նոր մարդկանց առևանգել:
Եղբայրների խոսքով՝ իրենց 70 օր պահել են շղթայված, իսկ հանցագործների դեմքերը ծածկված են եղել, բայց նրանց հետ լավ են վարվել և պարբերաբար կերակրել են:
Ոստիկանությունն այժմ փնտրում է հանցախմբի այլ անդամների, որոնք կարող են ներգրավված լինել առևանգման մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրել, որ Հայաստանի առևանգված քաղաքացիներն ազատվել են գերությունից:
16:00 05.08.2025
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկըԵրեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...
15:55 05.08.2025
Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...
15:50 05.08.2025
Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...
15:43 05.08.2025
Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...