16:35 07.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. ձերբակալվել է 6 անձ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
2018 թվականի հուլիսի 6-ին Երևան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում, բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից 3-ը՝ օտարերկրացի։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակներում գտնվող 6 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված թափանցիկ հեղուկով, 1 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով, 1 հատ 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով և 2 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված մուգ գույն հեղուկով:
Բացի այդ, հայտնաբերվել են փաթեթներ, որոնց մեջ եղել են. 1-ին փաթեթում եղել է դարչնագույն փոշենման զանգված, որի կշիռը կազմել է փաթեթի հետ մեկտեղ 1.83 գրամ, 2-րդ փաթեթում՝ 5.17 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգված, 3-րդ փաթեթում՝ 6.83 գրամ քաշով սև գույնի կոշտ զանգված, 4-րդ փաթեթում՝ 3.32 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, 5-րդ փաթեթում՝ 0.68 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, իսկ 6-րդ փաթեթում՝ 11.48 գրամ և 15.21 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված:
Բերման ենթարկված երկրորդ օտարերկրացու մոտ հայտնաբերվել է ապակե տարայով, ընդհանուրը՝ 85.27 գրամ քաշով անգույն, հոտավետ հեղուկ։
Նրանց հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը հանդիսանում է «Հերոին», «Ափիոն», «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, «Կրիստալի ջուր», «Մեթադոնի սիրոպ», որոնք Հայաստան են տեղափոխվել ԻԻՀ-ից՝ 2018 թվականի հուլիսի 6-ին՝ իրացնելու նպատակով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որով նախաքննությունն իրականացում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 6 անձ ձերբակալվել է, որոնցից 3-ը օտարերկրացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ևս երեք ՀՀ քաղաքացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
14:21 27.07.2025
Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...
14:06 27.07.2025
Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի ենՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...