20:25 20.05.2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դտախազություն:
Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, դրանցով պայմանավորված քրեաիրավական գործընթացներին վերաբերող հարցեր:
Գլխավոր դատախազը ԵԽԽՎ զեկուցողի գործունեությունը կարևորել է ռազմական ագրեսիայի իրական նախահարձակ կողմի մատնանշման, պատերազմի հումանիտար աղետալի հետևանքների ծավալների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի աղաղակող խախտումների վերաբերյալ միջազգային հանրության մոտ անաչառ պատկերացումներ ունենալու տեսանկյունից: Արթուր Դավթյանը լիարժեք պատրաստակամություն է հայտնել փաստահավաք գործընթացի շրջանակներում զեկուցողին տրամադրելու հայկակն կողմի տրամադրության տակ գտնվող, քրեական վարույթներով ձեռք բերված և հստատված անհրաժեշտ ապացույցները և տվյալները, բաց, անկաշկանդ համագործակցելու խնդրո առարկային վերաբերող ցանկացած հարցի շուրջ:
ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների բացահայտման և քրեաիրավական գնահատականների արժանացման ուղղությամբ իրականացվող քննությունների հիմնական ուղղությունները: Նա հատուկ շեշտադրել է այն հանգամանքը, որ նմանատիպ հանցագործությունները շարունակվել ոչ միայն բուն ռազմական գործողությունների ընթացքում, այլ նաև 2020թ. նոյեմբերի 10-ին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Դրանք կապված են ինչպես հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարումների, դրանից հետո նրանց նկատմամբ կատարված խոշտանգումների, սպանությունների, այնպես էլ՝ հայկական հոգևոր-մշակութային արժեքները, կոթողները, հայերի գերեզմանները դիտավորյալ և պլանավորված կերպով պղծելու, վնասնելու, ոչնացնելու հետ: Դրանց վերաբերյալ ապայցուցողական տվյալները կփոխանցվեն ԵԽԽՎ զեկուցողին:
Գավանը նշել է, որ շահագրգիռ է պատերազմի և նրա հումանիտար հետևանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման հարցում: Նա ափսոսանք է հայտնել առայժմ Ադրբեջան այցելելու անհնարինության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ բացը կլրացվի:
Փաստահավաք առաքելության և դրա արդյունքների օբյեկտիվության տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է զեկուցողի կողմից Ադրբեջան այցելելու, այնտեղ ապօրինաբար, միջազգային հումանիտար իրավունքի, հրադադարի հաստատաման եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախպտմամբ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ Ադրբեջանից հստակ տվյալներ ստանալու, այդ անձանց իրական վիճակին, պահման պայմաններին, նրանց իրավունքների խախտումներին ծանոթանալու կարևարությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ ադրբեջանական կողմը, չնայած ՀՀ դատախազության կողմից ներկայացված ապացույցներին, շարունակում է թաքցնել իր տիրապետության տակ գտնվող կոնկրետ անձանց գտնվելու հանգամանքը, ավելին շինծու, ապօրինի քրեական գործեր են հարուցվել նրանց նկատմամբ և այդ անձանց խնդիրը ծառայեցվում է այլ նպատակների:
Պոլ Գավանը տեղեկացվել է նաև պատերազմի ընթացքում Թուրքիայի օժանդակությամբ դեպի Ադրբեջան հազարավոր սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղափոխման, արցախի բնակչության դեմ ահաբեկչական նպատակներով նրանց ներգրավման, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան մասշտաբային ձևով նախապատրաստելու, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառության վերաբերյալ հայկական կողմի ունեցած ապացույցների և դրանք ևս անհրաժեշտության դեպքում տրամադրելու պատրաստակամության մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դատախազության և ԵԽ երևանյան կառույցի միջև աշխատանքային կարգով անհրաժեշտ հաղորդակցության ապահովման ուղղությամբ:
15:30 06.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԵրևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...