21:01 07.07.2018
Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, այսօր զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում խաշնարած Խազալ Հասանյանի տնակի մոտ են գնացել «Նիվա» և «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որտեղ գտնվող անձինք եղել են դիմակավորված, իսկ «Նիվայի» վարորդի ձեռքին եղել է կացին:
Կացինով զինված անձը սպառնացել է, որ աղմուկ չհանի, հակառակ դեպքում՝ առանց աչք թարթելու, իրեն կկացնահարի, որից հետո սկսել են հափշտակել գառները: Նրանք փորձել են դիմել փախուստի և ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել մի քանի ոչխարների: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 52-ամյա Անդրանիկ Դոդորյանին: Պարզվել է, որ Ա. Դոդորյանը ավազակային հարձակումը կատարել է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներ, 48-ամյա Արտավազդ Ղազարյանի, 49-ամյա Ներսես Խաչատրյանի, Երևանի բնակիչ, 39-ամյա Գարի Ավետիսովի և Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 44-ամյա Արթուր Մնացականյանի հետ: Ա. Ղազարյանը և Ն. Խաչատրյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել քննչական բաժին, որտեղ քննիչը նրանց լսելուց հետո նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալու պայմանը: Դոդորյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է. նա նախկինում մի քանի անգամ դատված է եղել:
Քննիչը որոշում է կայացրել որպես տուժող ճանաչել Էջմիածին քաղաքի բնակիչ Նազիկ Ամիրյանին, որը Մանվել Գրիգորյանի կինն է:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...