Փաստաբանները կպայքարեն փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Փաստաբանները կպայքարեն փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ

18:15 31.01.2018

ՀՀ Փաստաբանների պալատն այսօր նիստ է հրավիրել՝ նպատակ ունենալով քննարկել այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ:

Ինչպես հայտնի է, գործող օրենքով դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդին և խորհուրդն է որոշում պատժել կամ չպատժել փաստաբանին: Առաջարկվող փոփոխությամբ դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ նրան տուգանելով 100 հազար դրամով: Ըստ փոփոխության՝ դատավորները նույն կերպ կարող են տուգանել նաև դատախազներին:

Մինչ այսօր հայտնի էր, որ այդ փոփոխությունը նախատեսվում են Դատական օրենսգրքով, սակայն այսօր խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Դատական օրենսգրքի նախագծում 12 կարևոր  և բազում խմբագրական փոփոխություններ են կատարվել: Փոփոխություններից մեկն էլ այն էր, որ դատական տուգանքները հանվել են Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխվել Դատավարական օրենսգրքի նախագիծ:


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ առաջիկա օրերին նախարարությունը հանդես կգա Քաղաքացիական, Քրեական և Վարչական դատավարության մասին օրենսգրքերում կատարվելիք փոփոխություններով: Ստացվում է՝ առաջարկությունը մնում է ուժի մեջ, պարզապես առաջարկվում է Դատական օրենսգրքի փոխարեն այն կիրառել Դատավարական օրենսգրքով:

 «Հետք»-ին տված հարցազրույցում Դավիթ Հարությունյանը քայլն այսպես է մեկնաբանել.

«Այնուամենայնիվ, մեզանում դատախազների ու փաստաբանների նկատմամբ տուգանքի կիրառման փորձ չկա, և եթե անհրաժեշտություն ծագի լրացուցիչ պաշտպանիչ մեխանիզմներ մտցնել այս կամ այն կողմի համար՝ լրացուցիչ ժամկետներ բողոքարկման, որոշումը ներկայացնելու և այլնի համար, դժվարություն կա սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություն կատարելու համար, և, որպեսզի խուսափենք դրանից և կարողանանք փոփոխություններ կատարել ավելի հեշտ եղանակով, դրանով է պայմանավորված այդ նորմերը տեղափոխել Դատավարական օրենսգիրք»:

Հիշեցնենք, որ փաստաբանները դժգոհում են՝ պնդելով, որ դատարաններն անմիջական ներգործություն չպետք է ունենան փաստաբանների նկատմամբ: Դատավորը կարող է կողմնակալություն դրսևորել, բացի այդ, փաստաբանը կարող է կաշկանդվել իր վստահորդի շահերը դատարանում պաշտպանելիս: Կատարվող փոփոխության դեմ դժգոհությունը նաև սանկցիաների տեսք է ստացել: Տարբեր մարզերի փաստաբաններ, որպես բողոքի նշան, նաև գործադուլներ են արել:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դիմել է  ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին՝ առաջարկելով Դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ սանկցիա կիրառելու մասին որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը, այս առումով ինքն ինչ-որ  չափով կիսում է առկա մտահոգությունները և կարծում է, որ այս հարցը դեռևս պետք է քննարկել, քանի որ կարգավորումներից յուրաքանչյուրն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմ։ 

«Փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի կիրառումը ընդունված պրակտիկա է ինչպես ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, այնպես էլ մի շարք Եվրոպական երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Միացյալ Թագավորությունը, Էստոնիան, Լիտվան և այլն։ Սակայն, մյուս կողմից, այս իրավաչափ նպատակի իրացմանն ուղղված կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ բացառեն փաստաբանի անկախության հնարավոր ոչ իրավաչափ միջամտությունները», – ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:


 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

23:49 30.04.2025

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...

BACK_TO_TOP