Ի՞նչ հետք թողեցին հայերը Թբիլիսիում. Մանթաշով. ՄԱՍ 1 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ի՞նչ հետք թողեցին հայերը Թբիլիսիում. Մանթաշով. ՄԱՍ 1

20:30 31.01.2018

Հայերը Թբիլիսիում

Վերջին 2 հարյուրամյակների ընթացքում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին համարվել է Անդրկովկասի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, անգամ՝ մարգարիտը: Քաղաքն իր գեղեցկության ու շքեղության համար պարտական էր նաև այդտեղ ապրող ու արարող հայ գործարարներին՝ Ալեքսանդր Մանթաշյանցին կամ, որ ընդունված էր ասել, Մանթաշովին, Միքայել Արամյանցին, Մելիք Ազարյանցին, Մելիք Շահնազարովին, Քալանթարով եղբայրներին: Մենք մեր շարքում կանդրադառնանք Թբիլիսիում հետք թողած հայերին: 

                                                       

                                         ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ

 Ալեքսանդր Մանթաշյանց գործարարն ու բարեգործը իր ժամանակի ամենասիրված ու հարգված մարդկանցից մեկն էր: Նրա անվան շուրջ տարբեր պատմություններ են հյուսվել: Դրանցից մեկն ահա այսպիսի պատմություն ունի: 

Վարսավիրանոց հերթական այցելությունից հետո, երբ Ալեքսանդր Մանթաշովը պատրաստվում էր հեռանալ, վարսավիրը կես կատակ-կես լուրջ ասում է, որ նրա տղան սափրվելուց հետո միշտ հինգ ռուբլիանոց է թողնում: Մանթաշովն ուղղակի պատասխանում է.

-Նա Մանթաշովի տղան է, ես ո՞վ եմ,- ասում է Մանթաշովն ու հեռանում:

Սրանից էլ այն թևավոր խոսքը: Երբ ցանկանում են մեկին հանդիմանել շռայլության համար, ասում են. «Հո՞ Մանթաշովի տղան չես»:

Թիֆլիսիի Մանթաշովի անվան ձիարշավարանների սեփականատերը լինելով՝ նա նույնիսկ սեփական կառք չուներ: Սիրում էր ոտքով քայլել կամ տրամվայ նստել: Կառք նստում էր միայն ծայրահեղ դեպքում: Մանթաշովը համեստ մարդ էր: Շքանշաններ չէր կրում: Միակ զարդը թարմ ծաղիկն էր՝ ամրացված կրծքին: Շատ էր սիրում Սայաթ-Նովայի երգերը ու ամեն առիթի՝ քթի տակ միշտ երգում էր դրանք: Ասում են, որ տնից դուրս գալիս, միշտ 5 ռուբլիանոց ոսկեդրամներ էր դնում գրպանը: Չունևոր ուսանողներ տեսնելիս, մոտենում էր, զրույցի բռնվում, հարցնում հոր որպիսությունն ու աննկատ գրպանը դնելով դրամը՝ հեռանում:

Միայն եզակի դեպքերում էր կառք նստում: Սակայն, երբ մի անգամ պատահական տեսել էր՝ ինչպես է Վրաստանի և Իմերեթիայի Հայոց թեմակալ առաջնորդը պաշտոնական այցերի ժամանակ հասարակ կառք նստել, երկձիանոց մի շքեղ կառք էր գնել և նվիրել առաջնորդարանին:

 

 

 

Մանթաշյանցի կյանքը 

Մանթաշյանցը իր ժամանակի ամենախոշոր հայ ձեռնարկատերերից մեկն էր ու ամենամեծ բարերարը: Այնպես չէ, որ ի ծնե հարուստ էր: Ապագա նավթային մագնատը ծնվել է 1842 թվականին Թիֆլիսում: Թավրիզում հոր հետ տեքստիլի ոլորտում բիզնեսով էր զբաղվում: Բայց նա ուշադրություն էր դարձրել ամեն կերպ կրթություն ստանալուն: Ուստի հետագայում անգլիական Մանչեսթեր քաղաքում յուրացրել էր բիզնես վարելու նրբություններն ու մշակույթը: Լավ տիրապետելով առևտրին՝ հմտացել էր մաթեմատիկայի ու հաշվապահության մեջ: 

1878թ Մանթաշյանցներն ամբողջ ընտանիքով հաստատվեցին Թբիլիիսիում: 1887թ հոր մահից հետո Ալեքսանդրը, զգալով նավթարդյունաբերության մեծ հեռանկարները, ժառանգություն ստացած 200 հազար ռուբլի դրամագլխով տեղափոխվեց Բաքու՝  մուտք գործելով նավթարդյունաբերություն: Հենց նրա նախաձեռնությամբ է 1907թ կառուցվել Բաքու-Բաթումի 835-կմ երկարություն ունեցող նավթամուղը: Այն աշխարհում առաջին մասնավոր նավթամուղն էր: Դրա կառուցման շնորհիվ՝ Մանթաշովը ստացավ «Նավթային արքա» մականունը:  

Շատ չանցած Մանթաշյանցի նավթային ոլորտի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը «Գառն աստծո» ապրանքնանիշով տարածվեցին ամբողջ աշխարհով՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ.Պոլիս: Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր 30 մլն ռուբլի:

Դառնալով ոչ միայն Բաքվի ամենահզոր նավթարդյունահանողներից մեկը, այլև իր ժամանակի ամենահաջողված գործարարն ու զարգացած մարդը՝ Ալեքսանդրը լավ տիրապետում էր հայերենին, վրացերենին, ռուսերենին, պարսկերենին,  անգլերենին, ֆրանսերենին ու գերմաներենին: Նա հայ առևտրային կապիտալի ոլորտը ներկայացնող առաջին դեմքերից էր, ով, ավելացնելով ապրանքաշրջանառությունն ու դրամական միջոցները, սկսել էր զբաղվել բանկային բիզնեսով: Գնել էր Թբիլիիսիի Առետրային բանկի բաժնեթղթերի մի մասը, ապա ամբողջը՝ մասնաճյուղեր բացելով Բաքվում և Բաթումիում: Ձեռք էր բերել նաև ռուսական խոշոր բանկի բաժնետոմսեր՝ դառնալով բանկի խորհրդի անդամ: Որոշ ժամանակ անց թիֆլիսահայ մեծանուն մեկ այլ հայի Միքայել Արամյանցի հետ 1 մլն ռուբլի մեկնարկային կապիտալով ստեղծեց Հարավկովկասյան ամենախոշոր առևտրի տունը:

 

Վրաստան, Թբիլիսի, Շարդենի փողոց «Մանթաշովի առևտրային շարքը»

Մանթաշյանցը առաջին Գիլդիայի վաճառական էր: Արքունական պալատի Թիֆլիսի ատյանի անդամ: Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր, Ռուսաստանի Սբ.Աննայի 3-րդ կարգի և Ֆրանսիայի Պատվո Լեգիոնի Սպայի խաչի շքանշանակակիր: Տիրապետում էր նավթի հանքերի, նավթամուղերի,գործարարների, կալվածքների, տների, հյուրանոցների, ամառանոցների, շոգենավերի, ձիարշավաանների:

                               ԹԻՖԼԻՍԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԸ

1895թ-ն նա զբաղեցնում էր Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահի պաշտոնը, այնուհետ՝ նա դարձավ այդ ընկերության ցմահ պատվավոր նախագահը: Նրա միջոցներով հայկական եկեղեցիներ են կառուցել Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում: Փարիզի Ելիսեյան դաշտում գնելով մեծ հողակտոր՝ 1904թ կառուցեց առ այսօր գործող «Սբ.Հովհաննես Մկրտիչի» եկեղեցին՝ նվիրելով այն հայկական համայնքին:

«Սբ.Հովհաննես Մկրտիչ» եկեղեցին Փարիզի ութերորդ թաղամասում՝ Ալմա հրապարակի մոտակայքում

Մեծ բարերարը նախաձեռնեց ու ֆինանսավորեց է Մայր աթոռ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգման ողջ ծախսերը, կառուցեց Նոր Վեհարանը՝ Ամենայն Հայոց հայրապետի նոր նստավայրը, որ գործում է առ այսօր:

Երևանում նրա միջոցներով կառուցվեց Ֆիլահարմոնիայի փոքր դահլիճը: Մանթաշյանցը ֆինանսավորել էր Թիֆլիսի ամենամեծ՝ 153 տեղանոց որբանոցի ու Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նոր շենքի շինարարությունը: Թիֆլիսում ու Բաքվում հայ որբերի համար բացել էր մանկատներ, երկրագործական ուսումնարաներ, Թիֆլիսի առևտրային դպրոցը, Թիֆլիսում կառուցել Դերասանական հայկական միության շենքը, որը ժամանակին կրել է «Պիտոևի թատրոն» անունը, ներկայիս Ռուսթավելու անվան թատրոնի շենքը:

Մանթաշյանցը մեծ հարգանք էր տածում Կոմիտասի նկատմամբ, ում հետ ծանոթացել էր Բեռլինում: Նա հոգացել այդ քաղաքում նրա ուսման ծախսերը, ապա հատուկ նրա համար Բեռլինից դաշնամուր պատվիրել:

Մանթաշովի միջոցներով Թիֆլիսում բարեկարգել էին Վանքի տաճարը: Նրա հյուսիսային կողմում Ալեքսանդրը կառուցել էր տվել ընտանեկան դամբարան: Այդտեղ ամփոփվել են նրա ու սիրելի կնոջ`Դարյա Թամամշյանի աճյունները: 1934 թ Բերիայի հրամանով տաճարը հիմնովին ավերվել էր, աճյունները անհետացել էին:

Այժմ Մանթաշովի անունով հուշակոթող է տեղադրված Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցու բակում: 

 Մանթաշովին կիսանդրին Թբիլիսիում

Ազգային մտածողությամբ հայրենասերը

Ալեքսանդր Մանթաշյանցը միշտ ողջունում ու գնահատում էր այն մարդկանց, ովքեր կյանքում նպատակ ունեին և ուզում էին ինչ-որ բանի հասնել: Նա մեծ նշանակություն էր տալիս, այսպես ասած, եվրոպական մակարդակով, բայց հայկական ազգային արժեքներով կադրերի պատրաստմանը:  Հենց դա էր համարում զարգացման ճանապարհը և դրա համար միջոցներ չէր խնայում:

Սկսած 1880-ականներից՝ նրա միջոցներով ավելի քան 200 հայ երիտասարդներ են ուսանել Ռուսաստանում և Եվրոպայում: Հետագայում նրանցից շատերը փառավորել են հայկական մշակույթն ու գիտությունը: Այդ թվում՝ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը, ակադեմիկոս, պատմաբան Հակոբ Մանանդյանը, հայտնի պատմաբան, հայագետ Նիկողայոս Ադոնցը, գրող Սիամանթոն, քաղաքական և պետական գործիչ Ալեքսանդր Խատիսյանը:

 

 

  Այս տարի լրանում է մեծանուն բարերարի 175 ամյակը: 2017թ Հայաստանում հաստատվել և գործածության մեջ է մտել «Ալ. Մանթաշյան 1842-1911» նամականիշը: Երևանում տեղադրվել է Ալ Մանթաշյանցի արձանը:

                                             

                                                                                                       Պատրաստեց Աննա Հարությունյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP