17:11 31.05.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով մայիսի 29-ից Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ Ստեփանակերտի պատվիրակության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ինչպես նաև Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ստորագրվել է 2021-2023 թթ. համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները: Այն հնարավորություն կտա փոխգործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:
«Երևանն ու Ստեփանակերտը մշտապես համագործակցել են տարբեր բնագավառներում, և մենք ունեինք ծրագիր, որով շարժվում էինք առաջ: Ցավոք սրտի, եղավ պատերազմը և մեր ծրագրերը փոխվեցին: Հիմա շատ կարևոր է հետպատերազմյան իրավիճակում Ստեփանակերտի վերականգնումն ու մուտքը բնականոն կյանք: Երևանը մշտապես եղել է, կա և կլինի Ստեփանակերտի կողքին, մանավանդ այս դժվարին օրերին: Ստորագրված փաստաթուղթը փաստացի մեր առաջիկա տարիների համագործակցության ծրագրին է, դրանում տեղ են գտել երկու քաղաքների ավագանիների և ստորաբաժանումների ղեկավարների առաջարկները: Կսկսենք այսօր, կշարունակենք առաջիկա տարիներին և պե՛տք է վերականգնենք Ստեփանակերտը»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
«Պատերազմի դժվարին օրերին մենք միշտ ենք զգացել Երևանի աջակցությունը: Տեղյակ եք, որ ֆինանսական զգալի օգնություն է մեզ տրամադրվել և, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին ու ավագանու անդամներին՝ նման որոշման համար: Այդ միջոցները տրամադրվել են ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ ուղղվել են Ստեփանակերտի վերականգնմանը: Երկու քաղաքների միջև կնքված պայմանագրի նպատակը ևս համատեղ ջանքերով հայկական երկրորդ մայրաքաղաքի վերականգնումն է»,- նշել է Դավիթ Սարգսյանը:
Որպես «Երևան-Ստեփանակերտ» թարմացված համագործակցության ծրագրերի մեկնարկ՝ մայիսի 30-ին Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը: Արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Երկու քաղաքապետերը շրջել են տաղավարներում, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այցելուները հնարավորություն ունեին համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչք: Առանձին տաղավարներով ներկայացված էին նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: Արցախի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...
14:50 16.08.2025
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդՊակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...
14:32 16.08.2025
Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճՎաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...
14:16 16.08.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէինՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտել է պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի տիտղոսակիր թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում սակայն կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով: Բիչախչյանը պատասխան խաղի մեկնարկից է դուրս եկել խաղադաշտ և 16-րդ […] ...