Կարևոր տեղեկատվություն Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Կարևոր տեղեկատվություն Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար

13:28 09.07.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում:

Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ որոշ քաղաքացիներ տեղեկատվության պակասի պատճառով կամ էլ դիտավորությամբ (գաղտնի կերպով) սահմանը հատելիս իրենց հետ անցկացնում են Վրաստանի տարածքում արգելված կամ ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքներ, այդ իսկ պատճառով դեսպանությունը իր պատրաստած տեղեկատվական ծանուցագրերի առաջին խմբաքանակն է (20.000 հատ) ուղարկել հայ-վրացական սահմանային անցակետեր, որպեսզի դրանք տրամադրվեն սահմանը հատել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին:

«Ուշադրություն, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Վրաստան մուտք գործելիս խիստ անհրաժեշտ է տիրապետել ներքոնշյալ տեղեկատվությանը, որպեսզի չենթարկվեք տուգանքների, տույժերի, ինչպես նաև քրեական պատասխանատվության, որոնք սահմանված են Վրաստանի ներքին օրենսդրությամբ։

• Արգելված դեղամիջոցներ – Վրաստանի տարածք առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաև այն համակցված պատրաստուկները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Ացետիլդիհիդրոկոդեին, Դիհիդրոկոդեին, Կոդեին, Նիկոդիկոդին, Նիկոկոդին, Նորկոդեին, Ֆալկոդեին, Էթիլմորֆին և այն համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Էֆեդրին, Նորէֆեդրին, Պսևդոէֆեդրին (լիրիկա, սուբոտեքս, մետոմորֆին և այլն)։ Խնդրում ենք ստուգել ձեզ մոտ գտնվող յուրաքանչյուր պատրաստուկի կամ դեղամիջոցի բաղադրությունը, քանզի կան առաջին հայացքից ոչ խնդրահարույց թվացող այնպիսի դեղամիջոցներ, որոնք պարունակում են վերոնշյալ արգելված նյութերը։ Առանց համապատասխան փաստաթղթերի վերոնշյալ նյութերն իրենց մեջ պարունակող պատրաստուկներն ու դեղամիջոցները Վրաստան տեղափոխելը համարվում է հանցագործություն՝ ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի, և օրենքով նախատեսված է պատիժ՝ 7-ից մինչև 14 տարվա ազատազրկում։

• Ծխախոտի թույլատրելի չափաքանակ – Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել և այնուհետև, աճուրդով վաճառվել։

•Տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրում – 2018 թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձինք կտուգանվեն 100-200 լարի տուգանքով։

• Զենք – Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։

• Գումարի թույլատրելի չափ – Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչև 30․000 լարիի (12․000 դոլար) չափով գումար: Դրանից ավել գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարգրել այն։

• Ոսկյա իրերի թույլատրելի չափաքանակ – Վրաստանի սահմանը հատելիս առանց հայտարարգրելու հնարավոր է տեղափոխել մինչև 500 լարի (200 դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր։ Դրանից ավել ոսկյա իրեր տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարգրել այն»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի են

14:06 27.07.2025

Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի են

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

13:50 27.07.2025

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

BACK_TO_TOP