20:00 09.07.2018
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը հայտարարություն է արել հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումների, Ադրբեջանում կազմակերպված ռուս քաղաքագետների և քաղաքական գործիչների մասնակցությամբ քննարկումների, նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Էսկինի խոսքերով` այն հայտարարությունները, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ուկրաինական մայդանի շարունակություն է և դրա հետևում կանգնած են ամերիկացի լրտեսներ, առնվազն խելամիտ չեն, քանի որ նախ որևէ կապ չունեն Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, հայերը չեն հեռանում ռուսական կողմնորոշումից, չեն մերժում խորհրդային արժեքները:
Ադրբեջանում կազմակերպված քաղաքագիտական քննարկումը, որին մասնակցել են ռուս քաղաքական գործիչներ, իսրայելցի քաղաքագետն անվանել է իրականությունից կտրված, իսկ մասնակիցներին՝ տխմարներ և հեռուստատականքներ:
Հայ-ռուսական հարաբերությունները, Էսկինի համոզմամբ, շարունակում է սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, երկու երկրները շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ, և գոնե ռուս գործիչները իրավունք չունեին վիրավորել հայ ժողովրդին և հայ-ռուսական հարաբերությունները:
Մեղադրանքներին, թե Հայաստանում տարեցտարի մեծանում է Արևմուտքի նկատմամբ ձգտումը, Ավիգդոր Էսկինը պատասխանել է հռետորական հարցով. «Ինչո՞ւ չպետք է հայերը ձգտեն Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ շփվել, եթե անգամ Ռուսաստանի հանրությունն ունի այդպիսի ձգտումներ, ռուս չինովնիկների և մեծահարուստների երեխաները Արևմուտքում են կրթություն ստանում, հայերը ինչո՞ւ պետք է հրաժարվեն»:
Խոսքի վերջում Էսկինը ադրբեջանական իշխանությանը և ադրբեջանամետ ռուս գործիչներին կոչ է արել բաց աչքերով նայել իրականությանը, կարդալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի պետական փաստաթղթերը, որտեղ բոլոր կողմերն ընդունում են, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային են և այլկերպ չեն կարող լինել:
Հիշեցնենք, որ իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը 2017թ. ամռանը այցելեց Երևան, ապա մեկնեց Ստեփանակերտ, հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱԳ նախարարի և խորհրդարանի պատգամավորների հետ՝ հայտարարելով, որ Արցախի ժողովրդի իրավունքը պետք է հարգել: Էսկինի այցից հետո Ադրբեջանի իշխանության շարքերում խուճապ և սպառնալիքներով հարուստ վայնասուն բարձրացավ, ինչից հետո Էսկինն ընդգրկվեց անցանկալի անձանց թվում:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...