Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում

15:42 03.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նա ծանոթացել է բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին, ինչպես նաև զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Այցի շրջանակում քննարկվել են բուհի ընթացիկ և հեռանկարային զարգացման ծրագրերը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ փոխնախարարը նախ եղել է համալսարանի եռաչափ թանգարանում, որտեղ Կարեն Թռչունյանը ծանոթացել է բուհի ստեղծման պատմության ժամանակագրությանը` հիմնադրումից մինչև մեր օրերը, Հայրենական և Արցախյան պատերազմներում համալսարանի մասնակցությանը, բուհում դասավանդած և մանկավարժության զարգացման գործում իրենց ավանդն ունեցած մասնագետներին: Ռեկտորը նշել է, որ ամեն տարի Մանկավարժական համալսարանի թանգարանը հյուրընկալում է հազարավոր այցելուների, այդ թվում՝ դպրոցականների, որը նպաստում է նրանց մասնագիտական կողմնորոշմանը:

Փոխնախարարը ծանոթացել է նաև բուհի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի և «Ռադիո Ֆամա»-ի գործունեությանը: Նշվել է, որ 106-ից ավելի երկրներում սփռում ունեցող համալսարանի ռադիոն անդրադառնում է համալսարանական խնդիրներին և երիտասարդներին հուզող հարցերին, կրթական, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին, ինչպես նաև ապագա դիմորդներին են ներկայացվում բուհում ուսուցանվող մասնագիտությունները և հաջողության պատմությունները: Ի դեպ, բոլոր հաղորդումների հեղինակները հենց ուսանողներն են:

Innostud.am կրթական հարթակ, 1 մուլտիմեդիոն լաբորատորիա, 2 հետազոտական լսարան՝ հագեցած տեխնիկական միջոցներով ու տեղեկատվական տեխնոլոգիաներով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը բուհում ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում՝ «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցներով: Փոխնախարարին ներկայացվել են ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթակառուցվածքները՝ համալրված համապատասխան գույքով և մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Լաբորատորիայում նախարարի տեղակալը զրուցել է ուսանողների հետ և հետաքրքրվել նրանց ուսումնառության արդյունքներով:

Կարեն Թռչունյանի այցի վերջին կանգառը համալսարանում գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտն էր, որն իրականացնում է շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիոլոգիական հիմնախնդիրների հետազոտություններ: Փոխնախարարին հետաքրքրել են իրականացված հետազոտությունների արդյունքները, որին ի պատասխան՝ նշվել է, որ դպրոցական ծրագրում «Շախմատ» առարկայի ներդրումից հետո տեղի են ունեցել դրական փոփոխություններ՝ աշակերտների ուշադրության կենտրոնացման և քննադատական մտածողության զարգացման տեսանկյունից:

Նշենք, որ նմանատիպ այցերը մյուս բուհեր ևս կրելու են շարունակական բնույթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

13:31 15.07.2025

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։   ...

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

13:00 15.07.2025

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

12:53 15.07.2025

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

Bleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...

Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ

12:46 15.07.2025

Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:31 15.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

12:24 15.07.2025

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...

BACK_TO_TOP