19:34 31.01.2018
«Հյուսիս-Հարավ» անվանումը ստացած եվրասիական երկաթուղային միջանցքը, որի գաղափարը դեռևս 2000 թվականից շրջանառվում է որպես Հնդկաստանը, Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը միավորող ճանապարհ, նորից դարձել է տարածաշրջանային ԶԼՄ-ների առանցքային լուր:
Հնդկաստանի մաքսային ծառայությունների ղեկավար Աշոկ Կումարը հայտարարել է, թե 2018թ. փետրվարին պետք է երկաթուղային ճանապարհը վերջնական շահագործման հանձնվի, ինչը Հնդկաստանից Ռուսաստան և Եվրոպա հասնող բեռների ճանապարհը 35 օրից կկրճատի մինչև 17 օր:
Ըստ նախագծի՝ Հնդկաստանից բեռները լաստանավով պետք է հասնեն իրանական Բանդար Աբաս նավահանգիստ, ապա իրանական երկաթուղային ցանցով անցնեն Ադրբեջան, այնտեղից՝ ՌԴ և Եվրոպա:
«Ադրբեջանական երկաթուղիներ» պետական կազմակերպության փոխտնօրեն Իգբալ Հուսեյնովն իր հերթին հայտարարել է, որ 2018-ի ընթացքում բեռնափոխադրումների ծավալը այս ճանապարհով կկազմի տարեկան մինչև 2 մլն տոննա, 2020-2024թթ.՝ մինչև 5 մլն տոննա, իսկ 2024-ի հետո՝ առնվազն 10 մլն տոննա տարեկան:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի մաս կազմող երկաթուղին, որը պետք է միավորի Իրանի և Ադրբեջանի երկաթուղային ցանցերը, գրեթե 2 տասնամյակ իրականություն չի դառնում հիմնականում իրանական կողմի մեղքով: Իրանցիները, թեև չեն հրաժարվում նախագծից, սակայն տարբեր պատճառաբանություններով ձգձգում են երկաթգծի կառուցումը:
Իրանում հակված են մտածել, որ գոնե այժմ պետք չի միավորել Իրանի և Ադրբեջանի երկաթուղային ցանցերը, քանի որ Ադրբեջանը սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության համար:
Եթե կառուցվի Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհը, ապա դա կլինի Հայաստանը շրջանցող ևս մեկ տնտեսական ուղի, ինչը, սակայն, մյուսներից կտարբերվի նրանով, որ դրան մասնակից են դառնում ՀՀ ռազմավարական դաշնակիցներ համարվող Ռուսաստանն ու Իրանը: Հատկապես իրանական կողմի համար անհրաժեշտ է երկաթուղային ճանապարհ դեպի հյուսիս, իսկ այսօր Հայաստանը դա ապահովել չի կարող՝ չիրագործելով Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը:
Իրանն ու Հայաստանը այժմ տնտեսական ոլորտում համագործակցում են մուլտիմոդալ բեռնափոխադրումների ոլորտում: Բեռները Իրանից բեռնատարներով հասնում են ՀՀ, ապա բարձվում գնացքի վրա և այդկերպ հասնում Սև ծովի նավահանգիստ, այնտեղից՝ Եվրոպա:
Եթե իրականություն դառնա Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու ծրագիրը, ապա դրա շնորհիվ բազմաթիվ բեռնափոխադրողներ կարող են շրջանցել հայաստանյան քանդված ճանապարհները՝ նախընտրելով երկաթուղու՝ ավելի հարմար և էժան տարբերակը:
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...
14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ըԵրևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...
14:07 05.08.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՕգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
14:04 05.08.2025
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրելՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...