«Դիլիջան» ազգային պարկում ծառեր են հատվել. բնապահպաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Դիլիջան» ազգային պարկում ծառեր են հատվել. բնապահպաններ

18:00 09.07.2018

«Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած հերթական ծառահատման դեպքի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել «Բնապահպանի տուն» կազմակերպությունը: Տեսանյութում կազմակերպության անդամները ցույց են տալիս, թե ինչպես են սղոցվել պարկի ծառերը:

«Ու սա մեր ամենօրյա տեսածի մի փոքրիկ մասն է ընդամենը: Ինչպես ցանկացած դեպք, այս մեկը նույնպես ունի նախապատմություն: Ընդամենը երկու օր առաջ հանդիպում ունեցանք Հաղարծին և Թեղուտ գյուղի բնակիչներից շատերի հետ հենց մեր տան բակում: Այնտեղ ավելի լավ ծանոթացանք, մեկս մյուսին խոստումներ տվեցինք, որից ամենակարևորն այն էր, որ այդ երկու գյուղերի բնակիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի ծառ չկտրվի: Համաձայն պայմանավորվածության` նրանք պիտի անտառից հանեին թափուկ հանդիսացող ծառերը: Այսինքն այն ծառերը, որոնք ընկել էին քամուց, սողանքների հետևանքով և այլն: Հաջորդ օրվանից սկսած մեծաքանակ խմբերով անտառ մտան փայտ կտրողները, որոնք բնականաբար ունեին «Դիլիջան» ազգային պարկի կողմից թափուկ հանելու թույլտվություն:

Տարածքը մեծ է, և մեր այս պահին ունեցած ռեսուրսներով անտառ հսկելը հեշտ գործ չէ: Մեր թիմի անդամների մոտի GPS-ները ֆիքսում էին, որ մեր տղերքն ամեն օր քայլում են 20 կմ-ից ավելի և այն էլ քանդուքարափ, փշոտ, թեք լեռնային ճանապարհներով:

Այս ֆիլմում կտեսնեք, թե ինչ է նշանակում քամատապալ ծառ՝ անտառը ավիրողների ու գողացողների համար:
Ուզում ենք նաև նշել, որ մեր հսկողության տակ գտնվող տարածքում հենց վերևում նշված երկու գյուղերն են ամենամեծ վնասը հասցնում Հայաստանի առանց այդ էլ արդեն անտառ չունեցող տարածքներին, որովհետև, ինչպես իրենք են նշում` գյուղի բնակչության 70-80% ապրում է հենց դրա հաշվին: Այս գյուղերում չկա ու չեն էլ պլանավորում ստեղծել որևէ արտադրություն, չկա ու չի էլ պլանավորվում ստեղծել եկամտի որևէ աղբյուր:

Իրավիճակը մոտ է կրիտիկականին: Նորաստեղծ կառավարությունը կամ պիտի աչք փակի այս ամենի վրա, կամ ամսական որոշակի գումար բաժանի գյուղացիներին, որպեսզի նրանք հրաժարվեն անտառ խժռելուց, կամ էլ պիտի ստեղծի եկամտի այլ միջոցներ, որովհետև ինչպես ցույց տվեց մեր փորձը և տարիներով անտառը թալանելու անցյալը՝ տեղի ժողովուրդը չի էլ պատրաստվում ինքն իր գլխի ճարը տեսնել ու անտառից հեռու մնալ»,- գրում են «Բնապահպանի տուն» կազմակերպության անդամները:

https://www.facebook.com/ecohouseandcamp/videos/2140716142637613/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP