«Կրեմլյան ցուցակ»-ում տեղ գտածների համար միայն բանկերի հետ համագործակցությունը չէ, որ կսահմանափակվի. Ստյոպա Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

«Կրեմլյան ցուցակ»-ում տեղ գտածների համար միայն բանկերի հետ համագործակցությունը չէ, որ կսահմանափակվի. Ստյոպա Սաֆարյան

14:31 01.02.2018

Երեկ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ այն մասին, թե արդյոք ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցանկ»-ը նպատակ ունի ազդել նաև ՌԴ ներքաղաքական կյանքի վրա:

«Ինչ-որ զրույցներ, դավադրության տեսություններ են լինելու, որ ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, վստահելի են Նահանգների համար, օրինակ՝ Մեդվեդևը վստահելի չէ և այլն, և այլն: Հիմա նույնիսկ Ռուսաստանում փորձագետները զարմանում են, թե ինչու կոնկրետ մարդիկ կան ցուցակում, կոնկրետ մարդիկ չկան: Կարելի է ասել՝ միայն Վլադիմիր Պուտինի անունը չկա այդ ցուցակում: Սա նաև ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար է»,- ասել է  Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ վերլուծաբանի՝ այս պատժամիջոցներն արգելելու են ամերիկյան բանկերին երկարաժամկետ մարման պարտավորություններով փոխառություններ, վարկեր տրամադրել ցուցակում նշված անձանց: Կլինի նաև մուտքի արտոնագրերի արգելափակում:

«Այս մարդկանց բիզնեսները վերցնում են շրջանակի մեջ: Հետևանքները լուրջ են լինելու, եթե նախկինում մենք գիտեինք, որ միայն արգելվում է փոխառությունների, վարկերի տրամադրումը, այժմ թիրախի տակ են հայտնվելու նաև նրանք, ովքեր ծրագրեր կիրականացնեն պատժամիջոցների թիրախ դարձած ընկերությունների հետ բոլոր ոլորտներում», – հավելել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակում ընդգրկված են 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև 96 գործարար, այդ թվում՝ Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քարիմովը և այլք: Հայազգի գործարարներից ցուցակում ներառված են Սամվել Կարապետյանի, Դանիլ Խաչատուրովի, Սերգեյ Գալիցկինի անունները։ 

Պատժամիջոցային ցուցակում են ընդգրկված նաև Պետդումայի և Դաշնային խորհրդի նախագահները, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պետը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, ինչպես նաև «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» ղեկավարները: Այդ ցուցակում ընդգրկված է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող Եվգենի Կասպերսկին: Եթե այդ անձանց դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա կսահմանափակվի նրանց հետ ամերիկյան և եվրոպական բանկերի համագործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

11:43 01.05.2025

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

11:30 01.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

11:13 01.05.2025

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

Լյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

10:58 01.05.2025

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

10:47 01.05.2025

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

10:34 01.05.2025

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...

BACK_TO_TOP