Ոստիկանության և դատախազության աշխատակիցների անփութության պատճառով քաղաքացին հետախուզումից չի հանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Ոստիկանության և դատախազության աշխատակիցների անփութության պատճառով քաղաքացին հետախուզումից չի հանվել

14:40 01.02.2018

Հատուկ քննչական ծառայությունում քննվում են ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և պաշտոնեական անփութության փաստերով  քրեական գործեր: Նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ա. Հ.-ն, խախտելով օրենսդրության պահանջները, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության` 2005թ. աշնանային հերթական զորակոչից: Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Ա. Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այնուհետև քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

11 տարի անց` 2017թ.ապրիլի 11-ին, հետախուզվող մեղադրյալը` Ա. Հ.-ն, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն: Կասեցված գործով վարույթը վերսկսվել է, Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ, տեղեկանալով հետախուզման մեջ գտնվելու մասին, դեռևս 2006թ.-ին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է: Ա. Հ.-ն հայտնել է, որ Հրազդանի բաժնում գտնվելիս հարցաքննվել է նաև դատախազության քննիչի կողմից, ով իրեն բաց է թողել` տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում կկանչի, սակայն հետագա տարիների ընթացքում ինքը չի հրավիրվել ոչ ոստիկանություն, ոչ էլ վարույթն իրականացնող մարմին:

Պարզվել է, որ 2006թ.-ին, երբ Ա. Հ.-ն հայտնաբերվել է ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից, գրությամբ չի ներկայացվել այն ժամանակ քրեական գործի նախաքննությունը կատարող դատախազության քննիչին: Հետախուզվողի հայտնաբերման հիմքով ոստիկանությունը հետախուզական գործի վարույթը կարճել է, մինչդեռ Ա. Հ.-ի վերաբերյալ հարուցված քրեական գործը մինչև ապրիլի 11-ը մնացել է կասեցված` հետախուզվողի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

Ոստիկանության Հրազդանի բաժնի և Կոտայքի մարզի դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է ավելի վաղ հարուցված քրեական գործին:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

11:51 01.05.2025

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

11:43 01.05.2025

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

11:30 01.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

11:13 01.05.2025

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

Լյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

10:58 01.05.2025

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

10:47 01.05.2025

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...

BACK_TO_TOP