16:15 18.06.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին, ասել է, որ չի լինի միակողմանի խաղ՝ ի վնաս Ռուսաստանի. քննարկելով հարաբերությունների ճգնաժամը հաղթահարելու ուղիները՝ ղեկավարները կողմերի համար ընդունելի հիմքով քայլերի շուրջ համաձայնության են եկել:
«Ես կարդացել եմ ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում նաև այդ բանակցությունների մասնակիցների կողմից ժնևյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ ակնարկներ: Նրանք փորձում են դիրքավորվել այնպես, որ, իբր իրենք ասել են, թե պետք է վերադարձնել անձնակազմին, որը կապահովի դեսպանատան աշխատանքը, իրենք պետք է Ռուսաստանից պատասխան ստանան ամերիկյան ենթակառուցվածքների վրա հարձակվող հակերների գործունեության հետ կապված մեղադրանքների վերաբերյալ և հասնեն նրան, որ Ռուսաստանն ազատի ազատազրկման մեջ գտնվող ամերիկացիներին: Սա այն մոտեցումը չէ, որի մասին նախագահները խոսել են»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես շատ կցանկանայի, որ նրանք, ովքեր մեկնաբանում են գագաթնաժողովի արդյունքներն այդ կերպ, մեզ լսեն. միակողմանի խաղ չի լինելու: Այդպես չի լինի: Նախագահ (Վլադիմիր) Պուտինը միանշանակ կողմ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկին՝ լուծելու խնդիրները երկուստեք ընդունելի հիմունքներով: Դա է միայն առաջ շարժվելու ճանապարհը: Եթե այս տրամաբանությունը, որը նախագահները հաստատել են Ժնևում, գերակշռի պաշտոնյաների շրջանում, կարծում եմ՝ արդյունքի կհասնենք»,- ասել է նախարարը:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...