15:14 01.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ:
Նախագահը բարձր է գնահատել Բրեդլի Բուզետտոյի պաշտոնավարման անցած հինգ տարիներին ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես Զարգացման ծրագրի հետ Հայաստանի համագործակցությունը:
Ըստ նախագահի՝ փոխգործակցության արդյունավետության տեսանկյունից այդ ժամանակաշրջանը բավականին հաջողված է: Սերժ Սարգսյանը տարբեր ոլորտներում իրականացված ծավալուն աշխատանքներում ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել նրան՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում:
«Այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դարձել է Հայաստանի կառավարության վստահելի և արդյունավետ գործընկերը: Հաջողված ծրագրերից ուզում եմ հիշատակել մեր հյուսիսային սահմանների վրա տեղակայված անցակետերի արդիականացման ծրագիրը, ինչի արդյունքում մենք ունենք բոլոր չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր: Իհարկե, ուրախ եմ, որ Մեղրիի արդիականացման ծրագիրն էլ է մեկնարկել, ինչը մեզ հնարավորություն կտա որոշ ժամանակ հետո սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը համարել ամբողջովին լուծված: Ես շատ բարձր եմ գնահատում Զարգացման ծրագրի մասնակցությունը մեր ընտրական գործընթացներին: Այդ տեխնիկական միջոցների ներդրումը, կարծում եմ, շատ մեծ և դրական ազդեցություն ունեցավ: Իհարկե, շատ ուրախ եմ այն ծրագրի համար, որ իրականացնում եք սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերում՝ ուղղված խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ապաստանած սիրիահայերին ցուցաբերվող աջակցության ծրագրի համար»:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ՄԱԿ-ի նոր մշտական համակարգողն իր գործում կցուցաբերի նույնքան եռանդ և նվիրվածություն, որքան Բրեդլի Բուզետտոն՝ ավելի խորացնելով ՄԱԿ-ի հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները:
Բրեդլի Բուզետտոն իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել աշխատել Հայաստանում: Նա ևս հույս է հայտնել, որ հետագայում ևս ՄԱԿ-ը կշարունակի Հայաստանում հանդես գալ որպես մի կառույց, որին ՀՀ կառավարությունը կկարողանա դիմել օրակարգային հարցերով:
«Հուսով եմ, որ մենք կարողացել ենք օգնել Հայաստանին առավել մեծ դերակատարում ունենալու միավորված ազգերի ընտանիքում` Նյու Յորքում ներկայացնելով Հայաստանը՝ որպես նորարարությունների երկիր, ձեռներեցությամբ և գործարարությամբ զբաղվելու երկիր, մի երկիր, ուր կարելի է այցելել նաև որպես զբոսաշրջիկ»:
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...