Ժամը 16.00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Ժամը 16.00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում

16:56 20.06.2021

Քվեարկության օրը, ժամը 16.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 20 դեպքի, իսկ 37-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 19 դեպքերը՝ հանրապետության մարզերում: Ստացված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները վերաբերվել են մեկից ավելի անգամ քվեարկելուն (14 դեպք), ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն (2 դեպք), քվեարկության գաղտնիությունը խախտելուն (1 դեպք), գույքը դիտավորությամբ վնասելուն (1 դեպք), մարմնական վնասվածք հասցնելուն (1 դեպք), այլ բնույթի խախտմանը (1 դեպք):
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

16:00 13.07.2025

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

15:19 13.07.2025

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

15:12 13.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ ​ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

14:15 13.07.2025

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

13:59 13.07.2025

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։   ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

BACK_TO_TOP