Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+33.09 oC

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին

15:57 22.06.2021

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:

Նիկոլ Փաշինյան – Ինչքանով հնարավոր է՝ հետևել եմ Ձեր քարոզարշավին և լավ տպավորություններ ստացել: Ափսոսում եմ, որ չեք հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդարան անցնելու համար, բայց կարծում եմ, որ դա է ընտրությունների առանձնահատկությունը: Կարևորն այն է, որ մեր ընտրություններն արձանագրել են մեր ժողովրդի կամարտահայտությունը, և մեր այսօրվա հանդիպման հիմնական օրակարգը հետևյալն է՝ կուզենայի լսել Ձեր պատկերացումները քաղաքական հետագա զարգացումների վերաբերյալ, նաև ի՞նչ պլաններ ունի Ձեր կուսակցությունը, ինչպե՞ս եք տեսնում կառավարության ու արտախորհրդարանական ուժերի հարաբերությունները, ինչպե՞ս, ի՞նչ բանաձևի վրա հենվելով կարող ենք ապահովել կոնսոլիդացիա, որը մեր երկիրն այս դժվար վիճակից հանելու կարևորագույն բաղադրիչն է: Եվ ի՞նչ անել, որպեսզի փոխադարձաբար լսելի լինենք՝ և՛ արտախորհրդարանական ուժերի, ձեր կուսակցության համար լսելի լինել կառավարությանը, և՛ կառավարության համար լսելի լինել արտախորհրդարանական ուժերին: Համոզված եմ՝ կան բազմաթիվ լավ գաղափարներ, մտքեր, հնարավորություններ և աղմուկի մեջ կորում են, մի ձև գտնել աղմուկի մեջից դուրս բերել: Եթե հնարավոր չէ աղմուկը կարգավորել, գոնե աղմուկի մեջից դուրս բերել ռացիոնալը, ինչը շատ կարևոր է և ինչի բացթողումը հնարավորության բացթողում է:

Նորայր Նորիկյան – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Շնորհակալ եմ հրավերի համար: Ես, անկեղծ ասած, անկախ արդյունքներից, մեր նկատմամբ հանրության կողմից վստահությունից, թույլ տվեք ասել, որ կարևոր եմ համարում պատմական այս շրջափուլը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համատեքստում՝ մեր ժողովրդի կողմից արտահայտված իրական տրամադրությունների առումով: Այնուամենայնիվ, շնորհավորում եմ մեր ժողովրդին և անձամբ Ձեզ: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին թե՛ մեր օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, բնականաբար, շատ կարևոր և պատասխանատու առաքելությամբ պետք է իրականացնեն խորքային գործընթացներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ բեկում իրականացնելու և առաջ շարժվելու համար:

Համաձայն եմ այն դիտարկման հետ, որ 2020թ. նոյեմբերից հետո, մեր երկիրը իսկապես գտնվում էր որոշակի ճգնաժամի մեջ: Դուք երեկ արձանագրեցիք, որ այդ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Համաձայն եմ այդ գնահատականի հետ: Տեսնում եմ առաջիկա տարիներին պետականաշինության լրջագույն անհրաժեշտություն՝ կառավարման համակարգի, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման:

Պարոն վարչապետ, չգիտեմ, ինչքանով հնարավոր եք համարել հետևել իմ հրապարակային գործունեությանը: Ձեր իշխանության գալուց հետո մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել դատաիրավական համակարգի հանգամանքը: Հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլլեսյան գարշապարն» է: Ես խորապես, հիմա առավել ևս համոզված եմ, որ մեր սերնդի պարտքն է ուղղակիորեն այդ ոչ ֆորմալ բարքերն արմատախիլ անել այդ ոլորտից, իսկ ընդհանրապես պատասխանատու, անաչառ, ազնիվ դատական համակարգ կառուցել, և ընդհանրապես պետական ինստիտուտներում արդարության միջավայրը ձևավորել: Հավատում եմ այդ գաղափարին, ես իսկապես գտնում եմ, որ մենք արժանի հասարակություն ունենք: Գտնում եմ, որ կարող ենք այդ գործընթացը պատվով իրականացնել և տանել առաջ, առավել ևս, որ ուրիշ այլընտրանք էլ չունենք: Եթե մենք այս անգամ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք կարգի բերել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում:

Այս քարոզարշավը նաև ինձ համար էր առաջին մեծ փորձը քաղաքականության մեջ առաջին դեմքով ներկայանալու համար: Անկեղծ եմ ասում՝ ինձ համար բացահայտումները շատ էին՝ մարդկային հարաբերությունների էությունը ճիշտ հասկանալու: Կուզենայի որպես քաղաքացի ուղղակի իմ դիտարկումներն անել: Ես տեսա վարչական ռեսուրսի օգտագործում ՏԻՄ մակարդակով և հասկացա, թե ինչպես կարող է սաբոտաժը ՏԻՄ համակարգերում աշխատել: Տեսա, թե նրանց կապը հանցավոր որոշակի շրջանակների հետ, ոնց է աշխատում այդ մեխանիզմը: Ցավոք, իմ կարծիքով, անկախ քաղաքական ինչպիսի իրադրություն էլ լինի, մենք ուղղակի պարտավոր ենք արմատախիլ անել այդ ոչ ֆորմալ ազդեցությունները: Ուղղակիորեն դա մեզ պատիվ չի բերում: Մեր հասարակությանը պատիվ չի բերում, որ ներողություն արտահայտությանս, հանրության մեջ, այսպես ասած, կասկածելի հեղինակություն ունեցող անհատները փորձում են ազդեցություն ունենալ և միջամտել ընտրական գործընթացներին: Տեսնում եմ շատ աշխատանք մեր առաջիկա գործընթացում: Ես երբեք չեմ դասվել այն մարդկանց շարքին, որ կուզենային պետական իշխանությունը ձախողել: Ճիշտ հակառակը՝ դա մեծ վնաս է հասցնում: Համարում եմ, որ սա շատ լավ հնարավորություն կարող է ստեղծել մեր հանրային կյանքում հանրային համերաշխություն ձևավորելու, մթնոլորտը ձևավորելու համար: Կներեք, կարող է այլ ընկալում լինել, բայց կարծում եմ, որ ընտրությունների այս արդյունքը կարող է շատ ավելի կարևոր է, քան անգամ 2018թ. դեկտեմբերյան արդյունքը, որովհետև սա նաև որոշակիորեն հանրության գիտակցված կոնկրետ գնահատական է: Հիմա տեսնենք՝ ի գործ, ի աշխատանք:

«Արդար Հայաստան» կուսակցությունը նորաստեղծ է, ընդամենը չորս ամսվա: Մենք տեսնում ենք քաղաքական միջավայրը փոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտություն: Պարոն վարչապետ, պատրաստակամ ենք մեր ուժերն ամբողջությամբ ներդնելու պետականաշինությամբ զբաղվելու համար: Շնորհակալ եմ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

14:55 11.07.2025

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

Եվրամիությունը չպետք է Ուկրաինային ընդունի իր շարքերը ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ չէ դրան, այլև որովհետև դա նրա համար կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոշութ» ռադիոկայանի առավոտյան ծրագրում: «Պատկերացրեք, որ Ուկրաինան այսօր դառնա Եվրամիության անդամ։ Այդ դեպքում Եվրամիությունը նույն օրը կսկսի պատերազմ Ռուսաստանի հետ», – […] ...

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

14:47 11.07.2025

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

ՖԻՖԱ-ն թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և այժմ 105-րդն է: Նախորդ թարմացումից հետո` հունիսին, Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ էր անցկացրել, 2-5 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, հետո ոչ–ոքի՝ 2-2 էր գրանցել Չեռնոգորիայի ընտրանու հետ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, երկրորդը` Եվրոպայի չեմպիոն […] ...

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

14:38 11.07.2025

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ […] ...

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

14:34 11.07.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտերը պատրաստվել են ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և պատվերով՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտնականների […] ...

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

14:23 11.07.2025

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ որպես Սուպերմենի գեներացված պատկերը՝ ամերիկացի առաջնորդին անվանելով «հույսի խորհրդանիշ»։ Ավելի վաղ Թրամփը ինքը հրապարակել էր արհեստական ​​բանականության կողմից ստեղծված պատկեր, որտեղ նա ներկայացել էր որպես Հռոմի պապ։ «Թրամփի նախագահությունը. ճշմարտություն, արդարադատություն և ամերիկյան ուղի», – ասվում է պատկերի վրա գրված տեքստում։ ...

BACK_TO_TOP