Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը․ ՀՔԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը․ ՀՔԾ

18:50 05.07.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ա.-ն: Հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

 

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լ. Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:
Բացի դրանից՝ Լ. Ա.-ն, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով, 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Կատարվում է նախաքննություն:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

14:42 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

14:35 01.07.2025

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում: Վահագն Խաչատուրյանը Սևիլիայում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, հանդես է եկել ելույթով և հանդիպումներ ունեցել օտարերկրյա գործընկերների հետ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

14:27 01.07.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են […] ...

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

14:22 01.07.2025

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում պարտվել է «Ալ Հիլալին» և դուրս մնացել պայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2, լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով, իսկ 112-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ «Ալ Հիլալը» կարողացել է հաղթանակ ապահովել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» […] ...

Խաղողի բերքատվության կանխատեսում

14:15 01.07.2025

Խաղողի բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի խաղողի հանրապետական միջին բերքատվությունը սպասվում է 1 հեկտարից 6-6,5տ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

14:09 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից հնարավոր համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում: ...

BACK_TO_TOP