Մենք հավատում ենք, որ մի օր մենք կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ. Իրակլի Ղարիբաշվիլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Մենք հավատում ենք, որ մի օր մենք կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ. Իրակլի Ղարիբաշվիլի

22:49 07.07.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը եվրաատլանտյան կուրսն է, որը գրված է Սահմանադրության մեջ, և այդ ուղին անշրջելի է:

«Ես ուզում եմ վերահաստատել, որ մեր երկիրը, մեր բնակչության բացարձակ մեծամասնությունը, գրեթե 80% -ը, աջակցում է երկրի եվրաինտեգրմանը: Մի քանի տարի առաջ էր, երբ մենք փոփոխություններ կատարեցինք Սահմանադրության մեջ, մենք որոշեցինք մեր երկրի արտաքին քաղաքականությունը: Բոլորը համաձայնեցին, որ մեր արտաքին քաղաքականությունը եվրատլանտյան կուրսն է, որն անշրջելի է, որը չի վերանայվի ու չի փոխվի… մենք լավ ենք հասկանում, ամուր հավատում ենք, որ հաջողությամբ ենք անցնելու այս ճանապարհը և հավատում ենք, որ մի օր մենք կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է վարչապետ Ղարիբաշվիլին:

Վարչապետը հայտարարել է՝ ԵՄ ներկայացուցչի հետ զրուցելիս անդրադարձել են երկրի բռնազավթման խնդիրներին:

«Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և դուրս բերի իր զորքերը մեր տարածքներից», – ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում

13:30 12.07.2025

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-18:00-ը, կդադարեցվի գյուղ Ղուկասավանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:23 12.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և […] ...

Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 տուժած

13:12 12.07.2025

Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 տուժած

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդի 1 հասցեին հարակից տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 59-ամյա Անդրանիկ Վ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդը քաղաքացիների օգությամբ դուրս է […] ...

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

13:00 12.07.2025

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

BACK_TO_TOP