15:17 08.07.2021
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը խիստ կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն քայլը, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է հենց Մոսկվա:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ Ջաբարովը Նիկոլ Փաշինյանի քայլն անվանել է «բարի նշան»:
Նա նշել է, որ կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, Ղարաբաղը, խաղաղապահ առաքելությունը և այլն:
Ջաբարովի կարծիքով` նախկին խորհրդային երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) վաղ թե ուշ պետք է կարգավորեն հարաբերությունները և սկսեն պայմանավորվել, վերականգնել երկրները այդ ցնցումներից հետո, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխիք է ապագայում հնարավոր արյունահեղություններից խուսափելու համար:
Ջաբարովն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայումը կիրականացվի երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ, և ցանկացած սադրանք կկասեցվի:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռազմաբազա ստեղծելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին, Ջաբարովը նշել է, որ Ռուսաստանը շատ բացասական է գնահատում դա՝ հավելելով, որ Մոսկվան հնարավորություն ունի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, իսկ Թուրքիային հակառակորդ պետք չէ՝ ի դեմս Ռուսաստանի:
Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի դաշնակիցը՝ ընդգծելով, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը միշտ չէ, որ համընկնում են Կովկասում Ռուսաստանի և նրա դաշնակիցների շահերի հետ:
Խոսելով հայ գերիների վերադարձի խնդրի մասին՝ ռուս քաղաքական գործիչը նշել է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձերբակալում է հայ ռազմագերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ:
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է այդ խնդրի լուծման համար:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...