Գերմանիան Ռուսաստանի գերին է. Թրամփը Բրյուսելում քննադատել է Բեռլինին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Գերմանիան Ռուսաստանի գերին է. Թրամփը Բրյուսելում քննադատել է Բեռլինին

15:30 11.07.2018

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման օրը, կառույցի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատություններ է հնչեցրել Գերմանիայի հասցեին: Թրամփը հայտարարել է, որ Բեռլինը ռուսների գերին է, քանի որ կախված է նրա էներգետիկ ռեսուրսներից:

«Գերմանիան կարծես Ռուսաստանի գերին լինի։ Բեռլինն իր նավթի և գազի պաշարների մեծ մասը ստանում է Ռուսաստանից, քանի որ ազատվել է իր ածխահանքերից և ատոմակայաններից։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն պետք է ինչ-որ բան ձեռնարկի այս հարցով։ Սա անհեթեթ է։ Նրանք միլիարդավոր դոլարներ են վճարում Ռուսաստանին, իսկ մենք ստիպված ենք պաշտպանել նրանց Ռուսաստանից»,- հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

Թրամփը նաև ընդգծել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը գազատարի նախագծի ղեկավարներից մեկն է, և Գերմանիայի 70%-ը բնական գազի միջոցով գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Թրամփը հավելել է, որ էներգետիկ ոլորտում նման կախվածությունը բացասական ազդեցություն է թողնում ՆԱՏՕ-ի վրա:

ԱՄՆ ղեկավարը նաև հիշեցրել է, որ Գերմանիան չի վճարում նախատեսված անդամավճարը (ՀՆԱ-ի 2 %-ի չափով), և հիմնական բեռը կրկին մնում է ԱՄՆ-ի վրա:

Ի պատասխան Թրամփի քննադատությունների՝ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն 27 երկրների դաշինք է, և նրանց միջև կան տարբերություններ և տարաձայնություններ, որոնցից մեկը Ռուսաստանի և Գերմանիայի միջև գազային գործարքն է: Ստոլտենբերգը, սակայն, հավելել է, որ նույնիսկ Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի հետ առևտուր էին իրականացնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP