09:09 03.02.2018
Հյուրընկալվելով «Շանթ» հեռուստաընկերությունում՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք կա Սահմանադրության մեջ փոխվարչապետի պաշտոն, թե՞ դրա համար ևս փոփոխություններ են անհրաժեշտ.
«2015 թվականի Սահմանադրությունը տարբերվում է 2005 թվականի Սհմանադրությունից՝ փոխվարչապետերի մասով ու մեկ հանգամանքով՝ 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված էր, որ նախարարներից մեկը գործելու է որպես փոխվարչապետ: Իսկ 2015 թվականի Սահմանադրությունն արդեն նախատեսում է, որ փոխվարչապետերն արդեն նախարարներ չեն, նրանք ընդամենը համակարգելու են որոշակի ոլորտում աշխատանքները», – ասել է Հարությունյանը:
ՀՀ արդարադատության նխարարի հիշեցմամբ՝ սահմանվել է առավելագույնը 3 փոխվարչապետի պաշտոն: Իսկ հարցին՝ կա՞ արդյոք Սահմանդրությունում առաջին փոխվարչապետի պաշտոն, Հարությունյանը պատասխանել է.
«Առաջին փոխվարչապետ չկա, բայց ոչ մի արգելք էլ չկա փոխվարչապետերից մեկին անվանել առաջին փոխվարչապետ»:
Արամ Աբրահամյանի նկատառմանը, թե ստացվում է՝ Սերժ Սարգսյանը նստելու է Բաղրամյան 26-ում, Կարեն Կարապետյանը՝ կառավարությունում, Դավիթ Հարությունյանը իր տեղում ու առանձնապես բան չի փոխվելու, ՀՀ արդարադատության նախարարը արձագանքել է.
«Ես կարծում եմ՝ ձեր կանխատեսումները շատ հետաքրքիր են, կարդարանա՞ն դրանք, թե՞ ոչ, ես այս պահին վաղ եմ համարում դրա մասին խոսել: Բայց այն, որ վարչապետը նստելու է Բաղրամյան 26-ում, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը զբաղեցնելու են իրենց տարածքները Հանրապետության հրապարակում, փաստ է», -ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ նախարարներից ով ինչպես կնշանակվի, կախված է վարչապետից, վարչապետը որոշում է կայացնելու իր նշանակումից հետո և ներկայացնելու է իր առաջարկությունները ՀՀ նախագահին:
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...