09:13 17.07.2021
Գերմանիայի արևմուտքում գտնվող Արվայլեր թաղամասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, տուժել է 618 մարդ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Կոբլենցայում ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են ուժեղ ջրհեղեղի։ Հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Ռեյնի Ար և Մոզել վտակները, ինչպես նաև փոքր գետեր՝ Զաուեր, Պրյում, Նիմս, Քիլ, Էրֆթ: Տարերքի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։
WATCH: Helicopter crews fly out dozens of people stuck in flood zones in west Germany. Some 1300 people are still missing. pic.twitter.com/alPMZHzjEX
— DW News (@dwnews) July 15, 2021
Жуткие кадры из Германии. Сильнейшие ливни обрушились на запад страны, затоплены целые населенные пункты. Количество жертв продолжает расти, десятки человек пропали без вести pic.twitter.com/35DGHUX1WS
— DW на русском (@dw_russian) July 15, 2021
Գերմանիայի արևմուտքում Արվայլեր շրջանի իշխանությունները հայտնել են, որ անհետ կորած է շուրջ 1.3 հազար մարդ: Մարդկանց գտնելու համար գործի են դրվել ոստիկանական ուղղաթիռներ։
Շուլդ կոմունայում ջրհեղեղը հանգեցրել է բնակելի տների փլուզման, տասնյակ շենքեր փլուզման վտանգի տակ են:
Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել Ալտենա, Զոլինգեն և Ռայնբախ քաղաքներում, Արվայլեր և Ուննա շրջաններում։ Շատ բնակավայրերում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ռազմական աղետի ռեժիմ է սահմանել երկրի արևմուտքում։
Առանց խմելու ջրի են մնացել Էշվայլեր քաղաքի բնակիչները։ Ջրհեղեղը վնասել է ջրատար համակարգը, որը խմելու ջուր է մատակարարում ավելի քան 56 հազար բնակիչների։
Տարածաշրջանի ավելի քան 100 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։
DPA-ն հայտնում է, որ Շտոլբերգում կողոպտիչները սկսել են ոսկերչական խանութներ թալանել։ Չարագործները նաև փորձել են կողոպտել սուպերմարկետը և տնտեսական ապրանքների խանութը, սակայն փախուստի են դիմել ոստիկանության ժամանումից հետո:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...