17:15 25.07.2021
19 տարեկան ամերիկուհի Քլեր Մաքը Չիկագոյից /Իլինոյս նահանգ/ հայտնաբերել է, որ իր սիրտը ոչ թե ձախ, այլ աջ կողմում է, գրում է Daily Mirror-ը: Աղջիկը TikTok-ում պատմել է, որ աշխատում է գիշերային ակումբում, հաճախ է հիվանդանում և հերթական հիվանդության ժամանակ այցելել է բժշկի: Այնտեղ էլ պարզվել է այդ անոմալիան: Բժիշկը նրան ուղարկել է թոքերի հետազոտման:
Այդ ժամանակ էլ պարզվել է ամեն ինչ: Բժիշկն ասել է, որ դա կոչվում է դեկստրոկարդիա: Դա հազվադեպ պատահող սրտի անոմալիա է: Այդ ժամանակ սրտի մեծ մասը գտնվում է աջ կողմում: Այդպիսի անոմալիա հանդիպում է նորածինների մոտ մեկ տոկոսի մոտ: Համացանցում աղջիկը մեծ աղմուկ է բարձրացրել, սակայն բժիշկները հանգստացրել են, որ որևէ արտառոց բան չկա: Առողջությունը դրանից չի տուժի, հատուկ բժշկական հսկողություն անհրաժեշտ չէ:
20:10 03.05.2025
ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասինՄիացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
19:20 03.05.2025
Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլԹեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...