18:01 03.02.2018
ՌԴ նախագահական ընտրություններում «Բարի Գործերի» կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրված լրագրող, երգչուհի, դերասանուհի և վերջապես իրավապաշտպան Եկատերինա Գորդոնը որոշել է չմասնակցել ընտրություններին ու ինքնաբացարկ է հայտարարել:
Օրեր առաջ Եկատերինան հայտարարել է, որ չի ուզում այլևս մասնակցել Ռուսաստանում տեղի ունեցող «Շոուին և Ֆարսին»
Հիշեցնենք, որ ՌԴ օրենսդրությամբ ԿԸՀ-ում նախնական գրանցում անցած և կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները մինչև հունվարի 31-ը ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին 100 հազար ընտրողի ստորագրություն՝ առաջադրվելու համար:
Գորդոնը հայտարարել է, որ պահանջվող 100 հազարի փոխարեն հավաքել է 105 հազար ստորագրություն, սակայն այլևս չի ուզում շարունակել մրցապայքարը ու դուրս է գալիս խաղից: Ի դեպ, նա հրապարակել է ոչ թե ստորագրված ցուցակների լուսանկարը, այլ արկղերի լուսանկար, որտեղ ենթադրաբար հավաքված ստորագրություններն են:
Հիշեցնենք, որ հայտնի երգչուհի-իրավապաշտպանը ՌԴ նախագահական ընտրություններում առաջադրված այն թեկնածուներից էր, որին ճանաչում էին ոչ թե իր քաղաքագիտական հանճարեղ մտքերով ու իրավապաշտպան գործունեությամբ, այլ սկանդալային պատմություններով, մերկ ու կիսամերկ լուսանկարներով:
Ի դեպ, շատ վերլուծաբանների կարծիքով, Եկատերինա Գորդոնը Քսենիա Սոբչակի հետ միասին համարվում էին նախագահական ընտրությունների «գլխավոր աղը», քանի որ թե Գորդոնը և թե Սոբչակը հայտնի են իրենց էքսցենտրիկ ու էմոցիոնալ պահվածքով և նախագահական ընտրությունների քարոզարշավը Ժիրինովսկու հետ միասին կարող էին վերածել իսկական շոուի:
Հատկանշական է, որ Եկատերինան վատ հարաբերություններ ուներ նաև Քսենիայի հետ: 2008 թվականին ռուսական «Մայակ» ռադիոկայանի ուղիղ եթերում Քսենիան և Եկատերինան լեզվակռիվ էին սկսել, որի արդյունքում Գորդոնը թեև մեծ ճանաչում ձեռք բերեց, բայց հեռացվեց աշխատանքից:
Եկատերինա Գորդոնը նաև ամուսնական կյանքում հարուստ, բայց միևնույն ժամանակ չհաջողված կենսափորձ ունի:
Ներկայիս ազգանունը Եկատերինան Ժառանգել է առաջին ամուսնուց՝ հայտնի լրագրող ու հեռուստամեկնաբան Ալեքսանդր Գորդոնից: 6 տարվա համատեղ կյանքից հետո զույգերը բաժանվեցին առանց սկանդալի, դատ ու դատաստանի:
Երկրորդ ու երրորդ ամուսինը հայտնի իրավաբան Սերգեյ Ժորինն էր: Ամուսնացան 2011 թվականի ամռանը, մեկ ամիս անց՝ ընտանեկան ծեծկռտուքի արդյունքում Եկատերինան ուղեղի ցնցումով հայտնվեց հիվանդանոցում: Գործը հասավ ապահարզանի:
2014 թվականին Ժորինն ու Գորդոնը հաշտվեցին ու կրկին ամուսնացան, բայց մեկ ամիս անց նորից բաժանվեցին:
Չորրորդ անգամ Եկատերինան բախտը փորձեց 2017 թվականին: Նրա նոր ընտրյալը գործարար Իգոր Մացինյուկն է:
Ինչևէ, ինքնաբացարկ հայտնելուց հետո Եկատերինա Գորդոնը որոշել է, այնուամենայնիվ, դուրս չգալ մեծ քաղաքականությունից: Մտադիր է հիմնել Սահմանադրա-ժողովրդավար նոր կուսակցություն, որի նպատակն է լինելու պաշտպանել ՌԴ Սահմանադրությունը և Ռուսաստանը դարձնել «Սոցիալական պետություն»:
17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրումՀաղթանակի օրը Մոլդովայում այս տարի կնշվի ողջ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մասնակցում տոնական միջոցառումների կազմակերպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պոբեդայի համակարգող կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը։ Ավելի վաղ Պետրովիչը հայտնել էր, որ կազմակերպությունը մայիսի 9-ին Քիշնևում կանցկացնի «Անմահ գնդի» երթը։ Նրա խոսքով՝ միջոցառումը կանցնի առանց քաղաքական խորհրդանիշների և կարգախոսների՝ […] ...
17:00 04.05.2025
Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասինՆԱՏՕ-ի զինվորների Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։ «Կարծես թե Եվրոպան դեռ չի հասկացել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն կա: Կան երկրներ, որոնք շահագրգռված են լարվածության հետագա սրմամբ: ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու այս մտադրությունները Ուկրաինա համարում եմ մի բան, որը կարող է հանգեցնել նոր […] ...
16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ի արևմտյան Տեխաս նահանգում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 01:47 UTC (Մոսկվայի ժամանակով 04:47) ամերիկյան Օդեսա քաղաքից 185 կիլոմետր դեպի արևմուտք՝ ավելի քան 115 հազար մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ ...
16:34 04.05.2025
Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...
16:20 04.05.2025
Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...
16:00 04.05.2025
Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայումՍիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի ռազմաբազային: Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Օդուժը ոչնչացրել է ենթակառուցվածքը, «որն օգտագործում էին ամերիկացի զինվորականները նախքան տարհանումը»։ Ուրբաթ օրը սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ 200 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը լքել է Դեյր […] ...