19:59 24.07.2021
Հանրապետությունում կրկին նկատվում է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի աճ: Մասնագետները սա համարում են հանգստի սեզոնին բնորոշ ներքին տեղաշարժի հետևանք, նաև քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Lաբորատորիաներում ավելացել է նաև թեստավորումների հետազոտությունների քանակը:
Գյումրիի պոլիկլինիկաներում պատվաստել ցանկացողների թիվն ավելացել է: 55-ից բարձր տարիքի, ռիսկի խմբում գտնվող խրոնիկ հիվանդներից բացի, վերջին մեկ ամսվա ընթացքում պոլիկլինիկաներ են դիմում երիտասարդ ու միջին տարիքի քաղաքացիները, մեծ մասը ստանում է արդեն պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:
«Օրական մինչև 60-70 քաղաքացիների ենք հիմա պատվաստում, ապրիլ ամսից մինչ օրս մեր պոլիկլինիկայում պատվաստել ենք մոտ 1200 քաղաքացիների, միայն հուլիս ամսվա ընթացքում 450 պատվաստում ենք արել»,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկայի իմունային կաբինետի բուժքույր Մագդա Ղազարյանը։
Պատվաստվումների դիմելիության ակտիվացմանը զուգահեռ պոլիկլինիկաներում վերջին օրերին պատվաստանյութերի առաջին չափաբաժինների պակաս է նկատվում։ Իմուն կաբինետներում վակցինաները պահեստավորել են այն քաղաքացիների համար, որոնք սահմանված ժամկետներում պետք է ստանան երկրորդ չափաբաժինը։
«Մինչև մենք վստահ չլինենք, որ հաջորդ խմբաքանակը երկիր կմտնի և մեզ կհասնի ժամանակին, այսինքն՝ արդեն պատվաստվածների մոտ չպետք է պատվաստումը ուշանա, մենք եղած պատվաստանյութը պահում ենք։ Որ ասում են չկա, ամեն ինչ կա, պարզապես դրանք պահված են երկրորդ պատվաստանյութը ստացողների համար»,- SHANTNEWS-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի փոխտնօրեն Արմինե Անդրյանը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղը առաջիկա օրերին մարզի բոլոր բուժհաստատություններին կբաժանի պատվաստանյութերի նոր խմբաքանակ։
Նոր հանձնարարականով, մինչև ուսումնական տարվա մեկնարկը, կպատվաստվեն մարզի բոլոր 160 դպրոցների և 51 մանկապարտեզների աշխատակիցները։Առաջիկայում կպատվաստվեն նաև ոստիկաններն ու զինվորական երդման արարողությանը մեկնող քաղաքացիները։ Մինչ այս թեստավորվել են ճամբար մեկնող 7-13 տարեկան բոլոր երեխաները։
«Շիրակի մարզում 7-13 տարեկան շուրջ 48օ ճամբարականներ ենք մենք թեստավորել պետպատվերի շրջանակներում, չունեցանք ոչ մի դրական արդյունք»,-նշել է Արմինե Անդրյանը։
Թեստավորումների թիվն ավելացել է նաև արտագնա և ներգնա տուրիզմով պայմանավորված։ Անցած 7 ամիսների ընթացքում մարզում կատարվել է 10․481 թեստավորում, հաստատվել է 3015 դրական դեպք։ Հանրապետությունից մեկնող կամ ժամանող բոլոր քաղաքացիների համար թեստավորումը պարտադիր է, եթե քաղաքացին չունի պատվաստումը հավաստող սերտիֆիկատ կամ QR կոդ հավելվածում հաստատող տվյալներ։
Համաճարակաբանների կանխատեսումները հիմնված են նաև սովորաբար աշնանը սպասվող վիրուսների ակտիվացմամբ, ըստ այդմ, ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ էլ սպասվում համավարակի չորրորդ ալիք։ Իսկ հարևան պետությունների հետ սերտ շփումը հաշվի առնելով, ենթադրվում է, որ այս անգամ մասնագետները գործ կունենան վիրուսի նոր ու առավել վտանգավոր շտամի հետ։ Այս պահին մարզի միջին ծանրության ու ծանր հիվանդները բուժում են ստանում մայրաքաղաքի կլինիկաներում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:40 25.06.2025
Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո15:40 25.06.2025
Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ ԶիկոԲրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...
15:38 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
15:30 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...
15:23 25.06.2025
ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...
15:15 25.06.2025
Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարըԴպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...
15:07 25.06.2025
Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...