14:41 29.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը:
Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ներկա են եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ տարբեր բուհերից: Հանդիպման նպատակն էր քննարկել հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը, լսել դիտողություններն ու առաջարկները և ըստ այդմ՝ լրամշակել այն:
Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը բուհական հանրության հետ ձևավորել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ասպիրանտական կրթության (այդ թվում՝ գիտամանկավարժական կադրերի պատրաստում) խնդիրների վերհանում և նոր հայեցակարգի մշակում։
Հայաստանում դոկտորական կրթության զարգացման համար հայեցակարգային ուղղությունների և լուծումների առաջադրման նպատակով ստեղծվել են հինգ աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքները բաժանվել են հետևյալ ուղղություններով՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ընդունելություն, կրթության և հետազոտության կազմակերպում, աստիճանաշնորհում, բուհ/գիտահետազոտական կազմակերպություն-արդյունաբերություն կապ:
Նախագծում ներգրավված բոլոր հաստատությունների առավելագույն մասնակցությունը և մասնակցային բարեփոխումներն ապահովելու համար վերոնշյալ աշխատանքային խմբերում ներգրավվել են ծրագրի անդամ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերից, ինչպես նաև ԿԳՄՍ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ քննարկմամբ կամբողջացնեն հայեցակարգի վերջնական տարբերակը՝ հաշվի առնելով կողմերի նկատառումները:
Որպես առանցքային խնդիր՝ քննարկվել է PHD-ի հետկանչման մեխանիզմը: ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի ներկայացմամբ՝ ուղիղ մեխանիզմ դեռևս չկա, բայց կա իրավական տեսանկյունից այդ ամենն անելու փորձ: Նա առաջարկել է ՌԴ-ում ներդրած մեխանիզմն ուսումնասիրել և հասկանալ հետագա անելիքը: Ըստ կողմերի եզրակացության՝ պետք է հայեցակարգում ամրագրել PHD-ի հետկանչման մեխանիզմի անհրաժեշտությունը՝ ապագայում մոտեցումներն ու քայլերը հստակեցնելու հեռանկարով:
Կարեն Թռչունյանն անդրադարձել է նաև կրթական երրորդ մակարդակում հետազոտողի դիպլոմի անհրաժեշտությանը. «PHD-ն՝ որպես կրթական երրորդ մակարդակ, ամփոփվում է գիտական աստիճանի շնորհմամբ. արդյո՞ք անհրաժեշտություն չկա ասպիրանտական կրթական համակարգն ավարտողին տալ հետազոտողի դիպլոմ, թե՞ պետք է սահմանափակվել գիտական աստիճանով»:
Ըստ մասնակիցների՝ նշյալ փաստաթուղթը կարող է փոխարինվել նաև վկայականով կամ տեղեկանքով:
Կարևորվել է գիտական հետազոտություն կատարողների արդյունավետության ապահովումը: Ինչպես Կ. Թռչունյանն է ներկայացրել, պաշտպանողների թիվը չի գերազանցում 40 տոկոսը. «Ստացվում է՝ պետական ֆինանսավորումն օգտագործվում է ոչ արդյունավետ: Պետք է հստակեցնել՝ բուհերը պատասխանատվություն կրո՞ւմ են, ներսում վերլուծություններ անու՞մ են, թե՞ ոչ»:
Աշխատանքային խմբերի ներկայացուցիչների խոսքով՝ հայեցակարգում ներառել են մշտադիտարկման մեխանիզմների անհրաժեշտությունը, որը ենթադրում է՝ բուհը պետք է հաշվետու լինի:
Մեկ այլ կարևոր հարց, որը ևս բարձրացվել է, դոկտորական կրթության համար «Doctor school» կամ ֆակուլտետ ունենալու անհրաժեշտության քննարկումն էր: Որպես տարբերակ՝ քննարկվել է որևէ բուհի կամ բուհերի պատվիրակել, որպեսզի իրականացնեն դոկտորական կրթություն. բուհերին տալ որոշակի դասակարգում, եթե բավարարում են այսինչ պահանջներին, տրվի PHD ընդունելու իրավունք:
Ըստ աշխատանքային խմբի՝ հայեցակարգում ավելացվել է սյունակ՝ հայտերում գիտական ղեկավարի մասին տեղեկատվության վերաբերյալ: Առաջարկվում է նաև վերանայել մասնագիտական քննության ձևաչափը:
Քննարկվել են նաև գիտական հետազոտության ֆինանսավորման մեխանիզմները, այս կրթական ծրագրին լծորդված ՊՆ-ի տարկետման խնդիրը, որը կարող է խոչընդոտել գործընթացը:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են, որ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի բուհերին՝ կարծիք հայտնելու համար:
Նշենք, որ ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի հիմնադրույթներով և վերափոխված պահանջներով, ինչպես նաև ապահովում է համաեվրոպական չափանիշներին դոկտորական կրթական ծրագրերի համապատասխանեցումը։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
18:45 24.06.2025
Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ17:54 24.06.2025
«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...
17:50 24.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...
17:45 24.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ըԲացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...
17:35 24.06.2025
Չեմ խաղա Հայաստանում, «Ինտերն» իմ վերջին ակումբն է. Մխիթարյան«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է La Repubblica-ն: «Սա իմ կարիերայի ամենահոգնեցուցիչ մրցաշրջանն է: Չգիտեմ՝ դեռ որքան եմ խաղալու: Ոչինչ չեմ բացառում, բայց գիտեմ, որ դեռ ուզում եմ խաղադաշտ դուրս գալ: Դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ: Չեմ ուզում կարիերաս ավարտել ափսոսանքով, որ ուշացել եմ: «Ինտերն» իմ վերջին թիմն […] ...
17:26 24.06.2025
ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […] ...