20:16 03.02.2018
Ծառայությունից վերադառնալուց հետո զորացրված զինծառայողներին այցելած մասնագետները հարցրել են՝ բանակում ո՞ր կերակուրներն էին նախընտրում, որքանո՞վ էր որակով հագուստն ու ճիշտ կազմակերպված կենցաղը, ինչի՞ց են դժգոհ և այլն։ Պաշտպանության նախարարության «Դիտակետ» ծրագրով այս հարցումներին մասնակցել է զորացրվածների 73 տոկոսը։ Այսօր այդ հետազոտության բացահայտումները հրապարակվեցին նրանց մի մասի ներկայությամբ։
«Սրանք մեզ օգնում են պլանավորել քաղաքականություն, հասկանալ, թե որ խնդիրներն են ավելի արդիական։ Նաև քանի որ հարցումը, լինելով անանուն, միևնույն ժամանակ կապված է կոնկրետ զորամասերի հետ, մեզ թույլ է տալիս ըստ զորամասերի հասկանալ, թե որ զորամասում այս կամ այն խնդիրը ավելի լավ է կազմակերպված, որտեղ այս կամ այն խնդիրը ավելի խորն է, որտեղ կա հրամանատարության խնդիր», — նշեց նախարար Վիգեն Սարգսյանը։
Հետազոտության համակարգողը մանրամասնում է՝ այս հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել ամբողջ բանակում և յուրաքանչյուր առանձին զորամասում առկա խնդիրները։ Բայց նաև վերլուծում է ինչպես զինծառայությանը նորակոչիկների, այնպես էլ հետագայում՝ հասարակությունում զորացրվածների հարմարվելու հարցերը։ Հանրայինն պատկերացումները, ըստ այս հետազոտության, երբեմն ավելի հոռետեսական են, քան զորացրվածների գնահատականները։
«Հասարակությունում առկա է կարծրատիպ, որ բանակում ծառայում և մարտական հերթապահություն են իրականացնում հիմնականում սոցիալապես ավելի ցածր խմբի ներկայացուցիչները։ Սակայն թվերը ցույց են տալիս, որ տարբեր սոցիալական բարեկեցության աստիճանի խմբերի զինծառայողների ցուցանիշները շատ մոտ են», — ներկայացրեց «Դիտակետի» համակարգող Արմեն Խաչիկյանը։
Ծառայության մեկնել չցանկացողների թվով բնակավայրերից «առաջատարը» Երևանն է, ապա Լոռին, սոցիալական խմբերից՝ ավելի քիչ եկամուտ ունեցողները և ուսանողները։ Ընդ որում՝ որքան ավելի բարձր է կրթական ցենզը, այնքան ավելի քիչ է ծառայելու ցանկությունը։ Բայց զորակոչվելուց առաջ և զորացրվելուց հետո զինծառայության նկատմամբ վերաբերվունքի տոկոսները քիչ են փոխվում։
«Ամենալուրջ խնդիրը, դուք նշել եք, լրացուցիչ արձակուրդներն են։ Մոտավորապես 25 տոկոս նշել եք, որ լրացուցիչ արձակուրդները հիմնականում կամ ընդհանրապես արդար չի եղել։ Զորացրվածները միջինում ամառային համազգեստ ստացել են 3,2 անգամ, իսկ շուրջ 50 տոկոսը գնել է 1-4 անգամ։ Միջինում կիսաճթքավոր կոշիկներ ստացել են 3,4 անգամ, իսկ մոտ 55 տոկոսը գնել է 1-4 անգամ», — նշեց Արմեն Խաչիկյանը։
Հանդիպմանը մասնակցող զորացրված զինծառայողների խոսքով՝ հարցումները հնարավորություն են տվել բարձրաձայնելու այն, ինչի զորամասում չէր ստացվել լուծել։ Որոշակի շեղումներով՝ հետազոտության միջինացված արդյունքները համադրելի են նրանց պատկերացումների հետ, նշում են զորացրվածները։
«Հարցման արդյունքները հիմնականում սպասելի էին, քանի որ այն խնդիրները որ կան իմ զորամասում, կան նաև մյուս զորամասերում»։
«Կային հարցեր, որոնց ես ինքս առաջարկել եմ պատասխաններ, որովհետև ձևաչափը թույլ չէր տալիս այդ պատասխանների։ Ես ինքս հավելյալ պատասխաններ ասել եմ»։
«Հագուստեղենի, արձակուրդների, թեկուզ հեռախոսակապի հետ կապված խնդիրների վերաբերյալ հարցերը, իմ կարծիքով, ամենառաջնայիններն են»։
Հետազոտական ծրագրի համակարգողի խոսքով՝ զորացրվողներին տրվել է առանձին հարց, թե ինչ կհարցնեին կամ կառաջարկեին պաշտպանության նախարարին, եթե հանդիպեին նրա հետ։
«Զորացրվածներից շատերը նշել են հենց արձակուրդի հարցը, որ արձակուրդի կարիք շատ ունեն, ու լրացուցիչ արձակուրդի անհրաժեշտությունը շատ ավելի շատ է», — նշեց Արմեն Խաչիկյանը։
Հետազոտություն իրականացրած ընկերությունը չի մասնակցում վերհանված խնդիրների լուծմանը, սակայն տրամադրում է դրանց մանրամասն վերլուծություն, նշում է ծրագրի համակարգողը։ Իսկ նախարարությունում հիմնավոր փաստային բազան օգտագործում են լուծումներ փնտրելիս ու որոշումներ կայացնելիս։
«Այս կոլեգիայի ժամանակ «Դիտակետի» արդյունքները առաջին անգամ ներկայացրել ենք հրամանատարներին։ Ամեն օր շփվում եմ մեր հրամանատարների հետ՝ և լավագույն զորամասերի, և թերություններ ունեցող զորամասերի, բոլորը ընդունում են, որ այս գնահատականները արտացոլում են զորամասում եղած խնդիրները, հարցերը և այլն։ Իսկ դա շատ կարևոր է․ ուրեմն նաև զգոն են լինելու, այդ խնդիրների նկատմամբ՝ ավելի ուշադիր», — նշեց նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարար Վիգեն Սարգսյանին հարցեր ուղղելու ու առաջարկներ անելու հնարավորություն նույնպես այսօր ունեցան հարցումներին մասնակցած նախկին զինծառայողներին։ Սակայն արձակուրդներից, հագուստից ու կոշիկներից, կենցաղից բացի, հարցերը վերաբերում էին նաև ընդհանուր բանակային թեմաներին՝ ինչպես օրինակ՝ սպառազինության թարմացմանն ու դիրքերի կահավորմանը։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...