Հուլիսի 26-31-ը ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ում գրանցվել է 894 զանգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Հուլիսի 26-31-ը ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ում գրանցվել է 894 զանգ

15:51 02.08.2021

2021 թվականի հուլիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 894 զանգ:

Շաբաթվա ընթացքում ծառայությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքել է բոլոր կանչերին, որի արդյունքում Արցախի Հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը:

Հրդեհի մասին գրանցվել է 19 կանչ, որից միայն 11-ը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքի բնակելի թաղամասերին կից չոր խոտածածկ տարածքներում և աղբանոցներում: Մեկ դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի բնակելի տներից մեկում: Տուժողներ չեն եղել:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 1 կանչ գրանցվել է Մարտունու շրջանում: Տուժել է մեկ քաղաքացի: Փրկարարներն ու բժիշկները վերջինիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրա առողջական վիճակը բավարար է:

Շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված զինամթերքը վնասազերծվել է տեղում: Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է կյանքի համար վտանգ ներկայացնող կասետային 60 հրթիռ, թնդանոթի 3 արկ, 1 ավիառումբ, 2 պայթուցիչ:

Կենցաղային բնույթի 34 կանչից 8-ը ստացվել է բնակչությանը խմելու ջուր մատակարարելու վերաբերյալ: Փրկարարները կատարել են դռան 7, վերելակի՝ 3 բացում:

Փրկարար ծառայողներն անցած շաբաթ այցելել են մանկապատանեկան և երիտասարդական ամառային ճամբարներ՝ կազմակերպել առաջին օգնության դասընթացներ, միաժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացրել տեխնիկական ստուգումներ:

Ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար կատարել են 3 ելք: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1619 աճյուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

BACK_TO_TOP