21:21 02.08.2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարությամբ հայտնել է 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի մահվան մասին: Այդ մասին տեղեկացրին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից:
«Մենք սգում ենք հարգարժան իրավաբան Չո Լա Աունի մահը (1941–2021), որն իր կյանքը նվիրել էր անարդարության դեմ պայքարին եւ Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանությանը
Խաղաղ բողոքի, ստորագրահավաքներ կազմելու եւ այդօրինակ «հանցանքների» համար ընդհանուր 12 տարի անազատության մեջ անցկացրած Չո Լա Աունը երբեւէ չդադարեց իրավապաշտպանի հմտությունները գործադրել հանուն միլիոնավոր մահմեդական ռոհինջաների իրավունքների պաշտպանության, որոնք բռնաճնշումների հետեւանքով ստիպված էին լքել Մյանմայի տարածքը։ Սեփական հայրենիքում վտանգված իր համայնքի իրավունքները պաշտպանելիս պարոն Աունն ստիպված էր դիմագրավելու թե՛ անձնական, թե՛ համակարգային մարտահրավերներ: Բայց նա երբեք չնահանջեց»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դառնալով 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Չո Լա Աունն ընտրել է միջազգային երեք կազմակերպություն, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն էին տրամադրում ռոհինջա փախստականներին ողջ հարավ-արեւելյան Ասիայում, որոնց եւ նվիրաբերել է իրեն շնորհված 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւը. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն, MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով: Ընդհանուր հաշվով՝ մինչեւ այսօր նրանց ջանքերի շնորհիվ աջակցություն է ստացել մոտ 375.000 ռոհինջա փախստական՝ ստանալով երկրորդ հնարավորություն եւ ավելի լավ ապագայի հույս:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տեղեկացմամբ՝ Չո Լա Աունն ականատես է եղել եւ անձամբ զգացել ռոհինջա համայնքի նկատմամբ մշտապես կիրառվող ճնշող կանոնակարգերի անմիջական ազդեցությունը: «Զինված օրենքի մասին իր գիտելիքով եւ անխոնջ վճռականությամբ՝ նա հաջողությամբ պայքարում էր Մյանմայում համակարգային անհավասարության դեմ եւ օգնում իր ռոհինջա քույրերին ու եղբայրներին հասնելու արդարության:
««Ավրորան» իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում պարոն Չո Լա Աունի ընտանիքին: Նրա հիշատակը վառ կմնա համաշխարհային մարդասիրական համայնքում»,- նշել են հայտարարության հեղինակները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան:
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...