Բանակում կարող են ներդրվել արհեստագործական դասընթացներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+27.09 oC

Բանակում կարող են ներդրվել արհեստագործական դասընթացներ

22:41 03.02.2018

Զինված ուժերում արդեն ներդրվել է համակարգչային հմտությունների ուսուցում։ Զորամասերի զինծառայողները դասընթացների են մասնակցում Երևանի, Դիլիջանի և Ստեփանակերտի «Թումո» կենտրոններում։ Սակայն սրանից բացի, կարող են զինծառայողների համար ներդրվել նոր դասընթացներ։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Զորացրված զինծառայողներից մեկի հարցին պատասխանելիս նախարար Սարգսյանը նշել է, որ «Թումո» կենտրոնները թույլ են տալիս հենց համակարգչային տեխնիկայի միջոցով սովորել այլ մասնագիտություններ, սակայն իր կարծիքով՝ բանակում կարող են ներդրվել նաև արհեստագործական մասնագիտությունների ուսուցման դասընթացներ։

«Երկրորդ հարթությունը, որում պետք է լուծենք զինծառայողների հավելյալ կրթության հարցը, արհեստագործական մասնագիտությունների ուսուցումն է զորամասերում։ Միշտ կլինեն մարդիկ, ովքեր կրթությունը կշարունակեն, հետո բարձրագույն կրթություն կստանան, բայց մի արհեստ իմանալը միշտ օգտակար է։ Ես կարծում եմ, որ մի զորամասում դա կարող է լինել ոսկերչական գործ, մեկ այլ զորամասում կարող է լինել մեքենայի վերանորոգման և այլն»։

Սրանից բացի, ըստ նախարարի, սեփական կրթությունից չկտրվելու հնարավորություն է տալիս նաև հեռահար կրթությունը, որն արդեն հեռանկարային տարբերակ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում

15:14 02.05.2024

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։ Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝ Երիտասարդական ձեռներեցություն, Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում, Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև […] ...

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

11:58 02.05.2024

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

Կառավարությունը կաջակցի ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին, որպեսզի նրանք կա՛մ ատեստավորման փուլը հաղթահարեն, կա՛մ ստանան բարձրագույն կրթություն և շարունակեն իրենց մանկավարժական գործունեությունը: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: «Ավելի քան 150 հոգի ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալու, և շուրջ 500 մանկավարժ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին: Աջակցությունը նախատեսում ենք իրականացնել մեր նախարարությանը հատկացված բյուջետային հատկացումների […] ...

Ուսման հրավեր՝ ՉԺՀ Ազգային մանկավարժական համալսարանում սովորելու նպատակով

11:53 02.05.2024

Ուսման հրավեր՝ ՉԺՀ Ազգային մանկավարժական համալսարանում սովորելու նպատակով

ՉԺՀ կրթության նախարարության և Պեկինի քաղաքապետարանի համահովանավորմամբ գործող Ազգային մանկավարժական համալսարանը (Capital Normal University) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերի համար: Կրթաթոշակը ստանալու դեպքում ուսման վճարի, կեցության, սննդի, ինչպես նաև բժշկական ապահովագրության հետ կապված ծախսերը հոգում է չինական կողմը: Փաստաթղթերի ամբողջական փաթեթներն առցանց տարբերակով անհրաժեշտ է ներկայացնել չինական կողմին մինչև […] ...

«World in Serbia» ծրագրի շրջանակում կտրամադրվի կրթաթոշակ

17:49 30.04.2024

«World in Serbia» ծրագրի շրջանակում կտրամադրվի կրթաթոշակ

«World in Serbia» ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարվա համար Սերբիայի կառավարության կողմից կտրամադրվի կրթաթոշակ: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. հունիսի 1-ն է: Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղից: ...

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների  քննության ժամանակացույցը

15:47 30.04.2024

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ապրիլի 30-ի 536-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) մայիսի 21-ին, 22-ին, 23-ին և 29-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ […] ...

«Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով տեղի է ունեցել աշխատարան

23:34 27.04.2024

«Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով տեղի է ունեցել աշխատարան

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատարան «Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Աշխատարանին որպես բանախոսներ՝ հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […] ...

BACK_TO_TOP