14:17 04.08.2021
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
Համաձայն ուսումնասիրությունների՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, նախապատրաստվել՝ 128 նյութ:
Նշված 326 քրեական գործերից՝
• 8-ը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը),
• 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը),
• 5-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը),
• 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով (ինքնասպանության հակելը),
• 5-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),
• 3-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
• 19-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը),
• 161-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը),
• 17-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը),
• 2-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
• 2-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով (մարդուն առևանգելը),
• 2-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը),
• 21-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը),
• 3-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարությունը)
• 1-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),
• 5-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),
• 1-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները),
• 14-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը),
• 3-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը),
• 13-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը),
• 5-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
• 26-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը), իսկ 8-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
Վերը նշված քրեական գործերով 145 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից՝ 52-ը եղել է 18-35 տարեկան, 93-ը՝ 35 տարեկանից բարձր:
Ընտանիքում կատարված հանցագործություններից՝
• 5-ը եղել են մոր կողմից,
• 11-ը՝ հոր կողմից, 2-ը` խորթ հոր կողմից, 9-ը՝ եղբոր (քրոջ) կողմից,
• 16-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված),
• 6-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 90-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից,
• 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից,
• 3-ը՝ հարսի (փեսայի) կողմից կատարված:
Վարույթում քննված գործերով 291 անձ ճանաչվել է տուժող, որից 39-ը՝ մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14 տարեկան, 5-ը՝ 14-16 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան, 90-ը՝ 18-35 տարեկան, 152-ը՝ 35 տարեկանից բարձր:
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 քրեական գործ, 124 քրեական գործի վարույթ կարճվել է, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 55 քրեական գործ:
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...