14:08 05.08.2021
Ինչպես գիտեք՝ Տավուշի մարզում նոր չափորոշիչների փորձարկմանն ընդառաջ վերապատրաստումներ են իրականացվում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Վերապատրաստումներն ընդգրկում են թե նոր առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, թե նոր չափորոշչի համաձայն ուսումնական պլանների, դասի պլանների կազմման, դասաբաշխման, մեթոդական վերապատրաստման և այլ հարցերը։ Վաղվանից կսկսվեն վերապատրաստումները նաև պարտադիր խմբակներից մեկի՝ մասնագիտական կողմնորոշման ակումբների ուղղությամբ, որի նպատակն է՝ բոլոր դպրոցներում ունենալ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, ճիշտ պատկերացում տալ երեխաներին տարբեր մասնագիտությունների, դրանց հնարավորությունների, իրենց նախասիրությունների բացահայտման ուղղությամբ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Տավուշի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին, փոխտնօրեններին, ուսուցիչներին, մյուս աշխատակիցներին, որոնք այս օրերին ներգրավված են վերապատրաստումների տարբեր գործընթացներում՝ հստակ գիտակցելով իրենց մասնակցության կարևորությունը հանրակրթության որակական փոփոխություն բերելու գործում»,- նշել է նա:
18:20 23.06.2025
ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJՄիացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...
18:14 23.06.2025
Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
18:06 23.06.2025
Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբԿանանց մինչև 16 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 119 միավորի առավելությամբ հաղթել է Պանամայի հասակակիցների թիմին` 131-12։ Ամերիկուհիները մրցաշարի բոլոր խաղերում հաղթել են խոշոր հաշվով։ Խմբային փուլում նրանք հաղթել են նաև Վենեսուելային (113-52), Պուերտո Ռիկոյին (138-38) և Արգենտինային (101-46)։ Եզրափակչի ուղեգիրն ԱՄՆ-ի ընտրանին կվիճարկի Մեքսիկայի հավաքականի հետ։ ...
17:54 23.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ըԲացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...
17:44 23.06.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...