18:30 05.08.2021
Օգոստոսի լույս 3-ի գիշերը ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնել էր, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը։ Անհայտ անձինք, օգտագործելով տեխնիկական միջոցներ, կոտրել էին պատուհանն ու ներս մտել։
Գողության պահին անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, նրանք էլ փախել էին: Տեղում կազմվեց անհետաձգելի հետախուզական միջոցառումների ծրագիր։ Ձեռնարկված միջոցառումներով Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերվեց խափանված ավտոմեքենա։ Առաջ քաշված վարկածը, որ ոսկերչական խանութ մտած անձինք եղել էին այդ մեքենայով, դեպքից ժամեր անց հաստատվեց։ Արդեն առավոտյան հայտնի էին կասկածվողների ինքնությունը։ Ժամը 13։50-ին կասկածանքով ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ, երկուսն էլ՝ 48 տարեկան։ Գյումրիում հայտնաբերված տղամարդիկ տեղացի չէին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ նրանք Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերված մեքենայով էին գնացել Գյումրի։ Ավտոմեքենայի հետնամասում նախապես տեղադրել էին մետաղյա ձող։ Խանութի պատուհանը կոտրել էին հենց այդ ձողի օգնությամբ՝ մեքենայով հետընթաց կատարելով։ Ներս էին մտել, բայց ձայնազդանշանային համակարգը միացել էր, ապա տագնապով խանութ էին հասել ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողները, որոնց տեսնելով՝ տղամարդիկ փախել էին։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեցին ոսկերչական խանութից հափշտակված արծաթյա շղթաներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդկանցից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...