Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության վերաբերյալ հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության վերաբերյալ հայտարարություն

15:56 06.08.2021

ՀՀ կառավարության կայքէջում հայտարարություն է զետեղված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության վերաբերյալ․

  1. Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և 48-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ:
  2. Դիմումըև կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով (0010, քաղաք Երևան, Կառավարական տուն 1 հասցեով) կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected])՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով: Փաստաթղթերն առձեռն ընդունվում են ս․թ․օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18։00-ն ներառյալ, իսկ էլեկտրոնային փոստի հասցեին կամ փոստով ուղարկված լինելու դեպքում՝ մինչև ժամը 24։00-ն ներառյալ։
  3. Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ պատասխանատու անձին՝ 010 515 755 հեռախոսահամարով կամ [email protected]էլ. հասցեով:
  4. Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
    1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
    2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն․
    3) Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.
    4) հայերենին տիրապետելը․
    5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը.
    6) ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների առնվազն մեկի՝ Կառավարության սահմանած մակարդակի իմացություն (սույն դեպքում թեկնածուն կհամարվի պահանջին համապատասխանող, եթե պաշտոնի նշանակվելուց հետո երեք տարվա ընթացքում ներկայացնի պահանջվող օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ).
    7) քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցրած լինելը կամ դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ ունենալը։5. Մրցույթին մասնակցել ցանկացողները Վարչապետի աշխատակազմ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
    1) մրցույթին մասնակցելու նպատակով հավակնորդի կողմից ստորագրված և Խորհրդին հասցեագրված դիմում․
    2) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
    3) երկու գունավոր լուսանկար՝ 3×4 սմ չափսի.
    4) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ), այդ թվում՝ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանը, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ).
    5) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի (պարտադիր չէ ներառել) մասին.
    6) քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը հավաստող կամ դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ ունենալը հավաստող փաստաթղթի պատճեն (պատճեններ).
    7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
    8) պահանջվող օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն)՝ ՀՀ կառավարության սահմանած մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)։ Նշված փաստաթուղթը չներկայացնելու դեպքում հավակնորդը պարտավոր է այն ներկայացնել նշանակումից հետո՝ երեք տարվա ընթացքում․
    9) արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն.
    10) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չիրականացված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
    11) ՀՀ կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).
    12) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
    13) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.
    14) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին.
    15) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին.
    16) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (հասանելի է այստեղ):

    6. Մրցույթն անցկացվելու է հետևյալ փուլերով՝
    Փաստաթղթերի ուսումնասիրության փուլ, բարեվարքության ուսումնասիրության փուլ, հարցազրույցի փուլ, արդյունքների ամփոփման փուլ:

    Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

    Խորհուրդը հարցազրույցի միջոցով ստուգում է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման և կառավարչական հմտություններին տիրապետելու, ինչպես նաև տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները և մասնագիտական կարողությունները:

    Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը սահմանված է Խորհրդի որոշմամբ:

    Մասնագիտական որակները գնահատելու նպատակով հարցազրույցի փուլի ընթացքում նախատեսված իրավական հարցի ընտրությունը կատարվում է Խորհրդի նախապատրաստած հարցերը (հարցարանը հասանելի է այստեղ) թեկնածուի կողմից վիճակահանությամբ ընտրելու միջոցով:

    Հարցազրույցի արդյունքներով Խորհուրդը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առնվազն երկու և առավելագույնը երեք թեկնածուները, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

15:35 23.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

15:28 23.06.2025

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...

BACK_TO_TOP