18:05 06.08.2021
Աֆղանստանի կառավարության մամուլի կենտրոնի ղեկավար Դաու Խան Մինափալը սպանվել է Քաբուլում: Այս մասին Twitter-ում հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:
Սպանությունը տեղի է ունեցել Դար-ուլ-Աման պողոտայում: Այն հեռու չէ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատնից, հստակեցնում է NSN-ը:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը, հայտնում է RT-ն:
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը հայտարարել է, որ Աֆղանստանում թալիբների հարձակողական գործողությունները սպառվում են, նրանք միջոցներ չունեն գրավելու խոշոր քաղաքներ, ինչպիսին է Քաբուլը։ Նա նաև նշել է, որ մի շարք նահանգներում կառավարական ուժերին հաջողվել է վերականգնել կորցրած տարածքների վերահսկողությունը:
Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, Աֆղանստանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Հանիֆ Աթմարը հայտարարել էր, որ Աֆղանստանի կառավարությունը պատրաստ է աշխատել Թալիբանի ներկայացուցիչների հետ և շարժումը դարձնել իշխանության անբաժանելի մասը միայն այն դեպքում, եթե շարժումը հրաժարվի ահաբեկչությունից: Նա նաև հավելել է, որ Աֆղանստանի կառավարությունը ողջունում է շարժման ներկայացուցիչների հետ այլ երկրների աշխատանքը, եթե այդ ջանքերը գործադրվեն՝ փորձելով համոզել զինյալներին խաղաղության և քաղաքական կարգավորման անհրաժեշտության մեջ:
Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Հուլիսի 28-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Աֆղանստանում Միացյալ Նահանգների առաքելությունը ձախողվել է: Նրա խոսքերով՝ իրավիճակը երկրում արագորեն վատթարանում է՝ գործնականում իշխանությունների վերահսկողությունից դուրս գալով, իսկ թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի մեծ մասը:
ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումը մայիսի սկզբին և նախատեսում է ավարտել այն օգոստոսի վերջին: Վաշինգտոնը մոտ 1000 զինծառայող կթողնի Քաբուլում՝ դիվանագետների և օդանավակայանի պահպանության համար:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...